ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամուսցի երիտասարդը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազարում»

23.05.2018 20:00 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արամուսցի երիտասարդը Հայաստանը կներկայացնի «Սլավյանսկի բազարում»

Հուլիսի 10-18-ը Բելառուսի Վիտեբսկ քաղաքում տեղի կունենա «Սլավյանսկի բազար» միջազգային երգի ամենամյա մրցույթը, որտեղ մանկական անվանակարգում մեր երկիրը կներկայացնի 10-ամյա ԱՆՆԱ ՄԿՐՏՉՅԱՆԸ, որը թեպետ ծնվել է Հայաստանում, սակայն վերջին տարիներին բնակվում է Ուկրաինայի Խարկով քաղաքում: Փոքրիիկ Աննան մասնակցություն է ունեցել բազմաթիվ մրցույթների, իսկ վերջերս` ուկրաինական «Ձայնը» մանկական նախագծին: Իսկ արդեն մրցույթի երիտասարդ կատարողների անվանակարգում Հայաստանը կներկայացնի 27-ամյա ՎՈԼՈԴՅԱ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ: Ի դեպ, երկու մասնակիցն էլ ընտրվել են հայաստանյան նախընտրական փուլի արդյունքում: «Իրավունքի» հետ զրույցում Վոլոդյան ասաց, որ հայաստանյան փուլին թերահավատորեն է մասնակցել, չկարծելով, որ 40 մասնակցից ժյուրիի ընտրությունը կանգ կառնի իր վրա:

Մեկնարկում է Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի հինգերորդ  միջազգային փառատոնը

Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի առաջին օրը ներկայացա իմ երգացանկով: Դե, Հայաստանում մրցույթ ասվածն ինձ համար մի քիչ հարաբերական բնույթ է կրում, բայց այդ օրը ժյուրիի արձագանքից պատկերացումներս մի քիչ փոխվեցին: Երկրորդ փուլ էին անցել ուժեղ, լավ ձայնային տվյալներով մասնակիցներ, արդեն իմ մեջ ընտրել էի ֆավորիտներ ու սպասում էի, որ իրենց անունը պիտի հնչի: Այդ ժամանակ չէի մտածում, որ բախտ վիճակվի ներկայացնել Հայաստանը այս հեղինակավոր` «Սլավյանսկի բազար» մրցույթում: Իսկ երբ վերջում հնչեց իմ անունը` կդժվարանամ նկարագրել, թե այդ ժամանակ ինչ եղավ ինձ հետ, անբացատրելի, անհասկանալի իրավիճակ էր: Բայց  երբ գիտակցեցի, որ ես եմ ընտրվել, մեծ պատասխանատվութուն զգացի, որովհետեւ բացի այն, որ մեկնում եմ մրցույթի, նաեւ ներկայացնում եմ իմ երկիրը, ու բոլորն ինձնից սպասելու են մեծ արդյունք:

- Վոլոդյա, մինչ Ձեր անունը հնչելը, լարված էիք, ու որքան գիտեմ` չէիք ուզում սպասել արդյունքներին` ժյուրիից խնդրում էիք, որ թույլ տան գնաք, ինչո՞ւ:

- Մրցույթից մեկ օր առաջ Արցախի Հանրապետությունում ծառայող եղբորս առողջական խնդիրներով տեղափոխել էին հիվանդանոց` վիրահատում էին...  Փառք Աստծո, հիմա ամեն ինչ անցյալում է: Գուցե, եղբորս վիրահատության այդ լուրը, էմոցիաներս, ամեն ինչ խառնվել էր իրար, ու կարծում եմ` այդ զգացմունքային վիճակն էլ օգնեց լավ ելույթին:

- Իսկ երգացանկն ընտրվա՞ծ է, ի՞նչ երգերով եք ներկայանալու մրցույթին:

- Այո, առաջին օրը, որպես երկրի հիթ, կատարելու եմ Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» երգը: Մրցութային երկրորդ օրը` Առնո Բաբաջանյանի «Բլագադարյու տեբյա» եւ 3-րդ օրը` Ալեսանդրո Սաֆինա` «Լունա տու»: Պիտի ասեմ, որ մեծ ու սրտացավ թիմ է ինձ հետ աշխատում` Երեւանի մշակույթի պետական քոլեջի մասնագետները, որոնք ուշադրություն են դարձնում ամեն մի մանրուքի վրա` թե՛ վոկալային, թե՛ պարային, եւ թե՛ բեմական վարպետության: Թիմի ոգեւորված աշխատանքն ինձ ավելի է ոգեւորոմ: Գնում ենք մրցույթին մեծ ակնկալիքներով, ու կարծում եմ` մեր աշխատանքը կտա իր դրական արդյունքը: Նման դեպքերում, երբ ասում են` կարեւորը մասնակցությունն է, ես չեմ ընդունում, եթե պատասխանատվություն եմ վերցրել ինձ վրա` թե՛ իմ երկրի ու թե՛ ինձ ընտրած մարդկանց ու թիմի առաջ:

Այսօր ընկերների միջազգային օրն է

- Հանրությունը շատ քիչ է տեղեկացված Ձեզնից, մի քիչ կպատմե՞ք Ձեր գործունեության մասին:

- Կոտայքի մարզի Արամուս գյուղից եմ, մեր ընտանիքում, որպես այդպիսին, երաժիշտ չի եղել: Միայն տատիկս երգեր ու բանաստեղծություններ է գրում: 6 տարեկանից հաճախել եմ Աբովյանի «Ակունք» երգարվեստի դպրոց-ստուդիա, հետո` մասնակցեցի «Դո-Ռե-Մի» մանկապատանեկան մրցույթին, ընդունվեցի «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիա: Այդ ժամանակվանից արդեն սկսվեցին համերգային շրջագայություններ, միջազգային մրցույթներ: 1999-2000 թվականին Նադեժդա Սարգսյանը հիմնեց «Տրիո» խումբ, ու երեք տղաներով Մոսկվայում մասնակցեցինք «Վաղորդյան» մրցույթ-փառատոնին: Հիշում եմ, շատ փոքր էինք ու 2-րդ մրցանակով վերադարձանք: Շատ էինք մասնակցում համահայկական եւ միջազգային մրցույթների ու հիմնականում բարձր հիզոնականներ էինք  զբաղեցնում: Հետո մեկնեցի Հայոց բանակ, հետո` Կոնսերվատորիա ընդունվեցի ու կրկին միջազգային մրցույթների մեկնելու ավանդույթը վերականգնեցի: Օրինակ` Բուլղարիայի մրցույթից վերադարձա 1-ին հորիզոնականով: Այսօր կրկին հնարավարություն է ընձեռված` իմ երկիրը ներկայացնելու միջազգային հեղինակավոր «Սլավյանսկի բազար» մրցույթում եւ հուսամ` կրկին բարձր հորիզոնականով կվերադառնամ:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА