ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ն արտահերթ խոհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնություն ունենալու համար

23.05.2018 13:36 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԲՀԿ-ն արտահերթ խոհրդարանական ընտրություններին կմասնակցի մեծամասնություն ունենալու համար

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ անդադառնալով այն խոսակցություններին, որ «Ծառուկյան» դաշինքի եւ «Ելք» խմբակցության հարաբերւոթյունները խիստ լարված են, տեղեկացրեց, որ այդ խոսակցություններն իրականությանը չեն համապատասխանում եւ պետք չէ ինտրիգներ փնտրել:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

Ինչ վերաբերում մարզպետների հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններին չի մասնակցում եւ ոչինչ չի կարող ասել. «Հստակ է, եթե այդ հարցի հետ կապված լինի որեւէ հստակ պայմանավորվածություն , ապա այդ մասին բոլորը կիմանան: Բանակցությունները նոր կառավարության հետ տանում է անձամբ մեր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը»,-նշեց Ն. Զոհրաբյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ԲՀԿ այս պահին բացո՞ւմ է նախընտրական շտաբներ, Նաիրա Զոհրաբյանը փաստեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել. «Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ եւ քննարկում կուսակցության վերաբերյալ խնդիրներ»,-ընդգծեց պատգամավորը:

Խոսելով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունից , Նաիրա Զոհրաբյանը ասաց. «Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ եւ դրա  իրավական լուծումը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրություններ: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատարստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաեւ հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր , մասնավորապես «Ընտրական օրենսգիրքը` ռեյտինգային` տարածքային ցուցակների հանում, մասնավորապես միասնական մատնահետքի ներառում կամ որեւէ այլ մեխանիզմի ներդում, որը կբացառի կրկնակի քվեարկությունը: Եթե լինի քաղաքական կոնսենսուս, կարծում եմ` մինչեւ հուլիս կարող ենք ավարտել Ընտրական օրնեսգրքի փոփոխությունը եւ աշնանը գնալ ընտրությունների»,-նշեց Զոհրաբյանը եւ հավելեց, որ ԲՀԿ-ն ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ  ունի հանրային վստահություն:
Դիտարկմանը, թե այդ դեպքում Գ. Ծառուկյանի վարկանիշն բարձր է՞,  Նիկոլ Փաշինյանի վարկանիշից, Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանը  մեծ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչներից է:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА