ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեն Սիմոնյանը դեռ մտածում է քաղաքապետի պաշտոնը ստանձնելու շուրջ

23.05.2018 12:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ալեն Սիմոնյանը դեռ մտածում է քաղաքապետի պաշտոնը ստանձնելու շուրջ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով գրեթե հաշված ժամեր է ինչ ստանձնել է պատգամավորական մանդատը, հրաժարվում է մանդատից:
Անդրադառնալով իր հրաժարականին, Ալեն Սիմոնյանը նշեց, որ հրաժարականի պատճառն այն է, որ ցանկանում է  պայքարել, որպեսզի Երեւանը չաղավաղվի եւ չշարունակվի այն քաղաքականությունը, ինչ-որ եղել է մինչ օրս:
Դիտարկմանը, թե պատգամավորական մանդատով եւս կարող է պայքարել Երեւանի համար, Ալեն Սիմոնյանը փաստեց, որ յս օրերին եւ քաղաքական այս իրավիճակում ճիշտ է համարում պայքարել, որպեսզի պահպանի Երեւանի ավագանու մանդատը. «Այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականը այն գործընթացների տրամաբանական շարունակությունն է, որը տեղի է ունեցել այս օրերին: Եթե Տարոն Մարգարյանը հրաժարական տա, ապա ես կմտածեմ ստանձնել այդ պաշտոնը, թե` ոչ»,-նշեց Ալեն Սիմոնյանը:
Հարցին, արդյո՞ք  քաղաքապետի պաշտոնը իր երազած պաշտոնն է, Ալեն  Սիմոնյանը հրաժարվեց հարցին պատասխանել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանի քաղաքապետրանի դիմաց մի քանի օր շարունակ տեղի ունեցավ բողոքի ակցիա, բողոքողները պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ հենց այդ օրերին էլ շրջանառվեց Ա. Սիմոնյանի անունը, որ երբ ներկայիս քաղաքապետը հրաժարական տա, այդ պաշտոնը կստանձնի  Ալեն Սիմոնյանը:

Ո՞վ է Երեւանի քաղաքապետի ռեֆորմիստ թեկնածու Արտակ Ավետյանը


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА