ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրերն ուսումնասիրվելու են. Արթուր Դավթյան

23.05.2018 12:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարգրերն ուսումնասիրվելու են. Արթուր Դավթյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրված է՝ ե՞րբ են ուսումնասիրվելու պաշտոնյաների հայտարարագրերը: Գլխավոր դատախազության 2017թ.-ի տարեկան հաղորդման քննարկման շրջանակներում պատգամավորն ասաց, որ ըստ փաստաթղթի՝ անցած տարի կոռուպցիայի 163 դեպք է եղել, որից 43-ը պաշտոնյաների մասնակցությամբ:

«Երբ մենք ուսումնասիրում ենք բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերը, 43 թիվը ծիծաղելի է թվում, որովհետև տեսնում ենք, որ այդ հայտարարագրերին կնախանձեին արաբական շեյխերը: Մենք հասկանում ենք, որ նախորդ իշխանությունները, որպես բարի կամքի արտահայտության դրսևորում, ներկայացրին ապօրինի հարստացման դեմ օրենքը, բայց այն չէր կարող գործել նրանց պաշտոնավարման ժամանակ, որովհետև հայաստանյան իրավապահ համակարգը կախված է եղել նախագահականից, որոշումները կայացվել են նախագահականից»,- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:

Արթուր Վանեցյանը մեկ անգամ հանդիպել է Ռուբեն Հայրապետյանին



Պատգամավորը նշեց, որ բազմաթիվ պաշտոնյաներ կեղծ հայտարարգրեր են ներկայացրել: Նա նաև հարցրեց՝ մեր դատարաններն այսուհետ ունա՞կ են երկար տարիների ճնշումներից հետո չսպասել հրահանգի ու որոշում կայացնել օրենքի շրջանակներում:

Ի պատասխան գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ հայտարարագրերը ուսումնասիրվելու են: «Մենք անցած տարի ընդունեցինք ապоրինի հարստացման մասին օրենքը, որով պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայտարարգրերում հանցակազմի առկայության դեպքում իրականացվելու են վարույթներ: Կգործի նաև կոռուպցիայի կանխարգելման մարմինը և կլինեն մանրամասն ուսումնասիրություններ, ցանկացած հակասություն կհանգեցնի վարույթների հարուցման»,- նշեց Արթուր Դավթյանը:

Նաիրա Զոհրաբյանը նորից հարցրեց՝ վստա՞հ եք, որ այն դատախազները, ովքեր անկախ չեն մտածել, անկախ չեն աշխատել, ունակ են այլևս իրականացնել օրենքով սահմանված լիազորություններ:

Արթուր Դավթյանը նշեց, որ համաձայն չէ գնահատականի հետ. «Մեր երկրում մշտապես քայլեր են ձեռնարկվել, հիմա էլ ձեռնարկվում են, որ մենք ունենանք լավ արդարադատություն: Իսկ այն դատավորները, ովքեր իրենց վարքագծով չեն բավարարի օրենքի պահանջներին, իրենց վրա ներազդելու օրենքի մեխանիզմներ ունենք»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА