ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ողջունում եմ երկրում տեղի ունեցած փոփոխությունները՝ ամենեւին չնսեմացնելով նախկին իշխանությունների աշխատանքը

23.05.2018 11:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ողջունում եմ երկրում տեղի ունեցած փոփոխությունները՝ ամենեւին չնսեմացնելով նախկին իշխանությունների աշխատանքը

Iravunk.com-ի զրուցակիցն է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,  ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը, ում հետ զրուցեցինք վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների, ԱՆ նորանշանակ նախարարից իր սպասելիքների, ինչպես նաեւ աչքի հետ ապված սեզոնային հիվանդությունների սրացման եւ դրանց պատճառների մասին:

Պետք է փաստեմ, որ առաջին իսկ քայլերից կարելի վստահ ասել, որ  պարոն Թորոսյանը գիտակ է առողջապահության ոլորտում. ՀՀ ԱՆ գլխավոր ակնաբույժ

ՀՀ գլխավոր ակնաբույժ նախ անդրադարձավ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին նկատելով.

- Ես իսկապես ողջունում եմ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները՝ ամենեւին չնսեմացնելով նախկին իշխանությունների աշխատանք: Հուսով եմ, որ որոշակի փոփոխություններ կլինեն դեպի դրականը: Բայց միառժամանակ, կրկին ուզում եմ ընդգծել, որ չի կարելի անտեսել նաեւ նախկին իշխանությունների կատարած դրական փոփոխությունները: Գուցե դրանք այն փոփոխությունները չէին, որ անհրաժեշտ էր մեր հանրությանը, եւ հենց դա էր պատճառը, որ տեղի ունեցավ այս հեղափոխությունը, բայցեւ այնպես...: Ես բարի երթ եմ ցանկանում մեր նոր իշխանություններին՝ հատկապես պարոն Փաշինյանին եւ նրա թիմին: Այդ թիմին մեջ է մտնում նաեւ մեր՝ առողջապահության ոլորտը համակարգող Առողջապահության նախարարությունը՝ հանձինս մեր նախարարի: Պետք է անկեղծ լինեմ եւ ասեմ, որ ցավոք, չեմ ճանաչում նորանշանակ ԱՆ նախարար Արսեն Թորոսյանին եւ այդ իսկ պատճառով բնութագրել պարոն նախարարին՝ կդժվարանամ: Բայց պետք է փաստեմ, որ առաջին իսկ քայլերից կարելի վստահ ասել, որ  պարոն Թորոսյանը գիտակ է առողջապահության ոլորտում եւ հուսով եմ, որ նրա հետագա քայլերը միայն դրական ազդեցություն կունենան մեր ոլորտի զարգացման եւ առաջընթացի համար: Ես միշտ ընդգծել եմ, որ առողջությունն ու բժշկությունը իրականում իրարից տարբեր բաներ են: Գուցե առաջին հայացքից դրանք միմյանց հետ փոխկապակցված են՝ մի նպատակին են ծառայում՝ մարդուն, բայց դրանք տարբեր գիտություններ են: Առողջապահությունը դա գիտություն է, որը զարգացնում է խնամքը հանդեպ առողջ մարդու, իսկ բժշկությունը՝ զբաղվում է հիվանդ մարդով եւ բժշկում էարդեն առկա հիվանդությունը: 

Հ.Գ. Գլխավոր ակնաբույժի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարդացեք կներեկայացնենք շուտով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА