ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ժողովուրդ». Մի շարք քրեական հեղինակություններ լքել են Հայաստանը

23.05.2018 10:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ժողովուրդ». Մի շարք քրեական հեղինակություններ լքել են Հայաստանը

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով` մի շարք «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ վերջերս լքել են Հայաստանը:

Արայիկ Հարությունյանն Իրանի դեսպանի հետ համագործակցության մի շարք հարցեր է քննարկել

«Սա թավշյա հեղափոխության հաղթանակից հետո եղավ, երբ նոր իշխանությունն ակտիվորեն սկսեց բաժիններ հրավիրել քրեական աշխարհի ներկայացուցիչներին բացատրական աշխատանքներ տանելու համար:

Մեր տեղեկություններով` նրանցից ոմանց իրավապահները բերման են ենթարկել փողոցից կամ տնից, սակայն ոմանց էլ պարզապես քաղաքավարի հրավիրել են զրույցի: Քրեական աշխարհի ներկայացուցիչներն էլ շատ խելոք ենթարկվել են իրավապահների պահանջներին, գնացել են զրույցի:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները նրանց զգուշացրել են շատ մեքենաներով չշրջել, իրենց պահել զուսպ և աչքի չընկնել. եթե նրանց կողմից որևէ հակաօրինական դրսևորում եղավ, ապա խիստ պատիժն անխուսափելի կլինի: Տեղի ունեցածը շատերին հիշեցրել է 1990-ական թվականները, երբ ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանին հաջողվեց կարճ ժամանակում Հայաստանը մաքրել քրեական տարրերից: Հիմա, փաստորեն, նման մեթոդով շարժվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА