ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թող տարբերվի թացը չորից». Գեւորգ Գորգիսյան

23.05.2018 00:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թող տարբերվի թացը չորից». Գեւորգ Գորգիսյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆՆ իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Վերջին շրջանում շատ խոսվեց դպրոցներում առկա բազմաթիվ խնդիրների եւ տնօրենների ապօրինությունների մասին։ Արդար լինելու համար, պետք է նշեմ, որ կան նաեւ լավ տնօրեններ եւ լավ կառավարվող դպրոցներ։ Շատերին է հայտնի, որ արդեն տեւևական ժամանակ է զբաղվում եմ Արմաթ ինժեներական լաբորատորիաների խնդիրներով եւ դրանց աջակցման հարցերով։ Հենց այս խնդիրներն ուսումնասիրելիս, հայտնաբերեցի, որ ՀՀ-ում կա դպրոցներ, որտեղ տնօրենները հաջողացրել են զուտ դպրոցի բյուջեի խնայողությունների հաշվին իրենց դպրոցներում բացել Արմաթ լաբորատորիաներ»։

«Ազատ խոսքի իրավունքի իրացումը ներկայումս խիստ ճնշումների է ենթարկվում»

Ըստ պատգամավորի, դրանք հետեւյալ դպրոցներն են՝  Կոտայքի մարզի Բյուրեղավան գյուղի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի միջնակարգ դպրոց, Երեւանի թիվ 200 հիմնական դպրոց, Երեւանի պետական համալսարանին առընթեր ֆիզիկամաթեմատիկական դպրոց:

«Նշված դպրոցների հարգելի տնօրեններ եւ անձնակազմ, հաճելիորեն զարմացած եմ եւ անչափ շնորհակալ, որ գտնվել եք ձեր բարձունքում։ Ապրեք դուք։ Աստված ձեզ օգնական ու թող տարբերվի թացը չորից», -եզրափակելով խոսքն՝ ընդգծել է Գ. Գորգիսյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА