ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ազգ-Բանակ կոնցեպտի ձախողումը բխում է բոլոր հայատյացների շահերից»

23.05.2018 02:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ազգ-Բանակ կոնցեպտի ձախողումը բխում է բոլոր հայատյացների շահերից»

Երբ որ Ազգ-Բանակ կոնցեպտը սկսեց ակտիվ շրջանառվել, արդեն իսկ կար դրա պրակտիկան (2016թ Ապրիլ, 1918թ Մայիս, եւ այլն...)։ Ինքը գաղափարը նոր չէ, ու շատ վաղուց է խոսվել՝ տարբեր մարդկանց բերանով... Քննարկվում էին նաեւ մոդելային օրինակներ՝ Շվեյցարիա եւ այլն։ Ամեն դեպքում, հիմնական հարցը՝ դրա ընկալումների մեջ էր։ Բայց մի բան պարզ էր, գաղափարը պետական մակարդակով պրակտիկ փուլ մտցնելուն զուգընթաց խիստ սրվեցին կոնկրետ ուժերի կողմից դրան հարվածները։ Անգամ գրանտներ էին հատկացվել Ազգ-Բանակը վարկաբեկելու համար, ու կոնկրետ՝ խիստ կոնկրետ մարդիկ լծվել էին էդ գործին։ Էսօր նորից ակտիվացվում է թեման, ու հիմա էդ խիստ կոնկրետ մարդիկ, որոնց մի մասն արդեն ունի նաեւ պաշտոնական պետական լծակներ, է՛լ ավելի մեծ թափով են սկսել գաղափարի վարկաբեկման գործընթացը։ 

ԱԱԾ-ն փնտրում էր Արմեն Սանթրոսյանին. դիմակավորված անձինք ՊՀԹ-ում (Տեսանյութ)

Կարճ ասեմ. Ազգ-Բանակը, մեր նորանկախ պետականության կարեւորագույն գաղափարներից է՝ առնվազն մի 30 տարով ուշացած։ Եթե 30 տարի վաղ դրվեր՝ էսքան խնդիր չէինք ունենա։ Սա նորանկախ պատմության Հայակենտրոն գաղափարներից ամենալավն է սահմանում Հայաստան Պետության դերը՝ ազգի կազմակերպման եւ ազգային-պետական խնդիրների իրագործման պրոցեսում։ Սա իր մեջ ընդգրկում է ոչ միայն բոլորը բանակի (դրա դասական ընկալմամբ) համար, այլ ներառում է իր մեջ դպրոցներում ազգային պարի լայնամասշտաբ ուսուցանումը, Արմաթ Ինժեներական լաբորատորիաների տեղադրումը Հայաստանյան դպրոցներում եւ Սփյուռքի բոլոր Հայկական համայնքներում։ Սա իր մեջ ներառում է թե ռազմարդյունաբերությունը, թե մշակութային քաղաքականությունը, թե կրթությունը, թե գիտությունը... Մի խոսքով, սա պետության կազմակերպման ու նպատակների հստակեցում է... Սրա դեմ խոսողները առնվազն ֆաշիստ են։

Բացատրեմ. ազգ բանակը տեսակի պահպանմանը միտված ծրագիր է։ Դրա դեմ արշավը ենթադրում է տեսակի պահպանման միջոցառումների ձախողում, հետեւաբար՝ ազգի տեսակային լինելիության խոցելիություն։ Սա անուղղակի ենթադրում է պայքար կոնկրետ տեսակի դեմ։ Իսկ կոնկրետ ազգի դեմ պայքարը, նրա ոչնչացման հետեւանքով՝ ոչ այլ ինչ է, եթե ոչ ֆաշիզմ։ 

Էս կոնցեպտի ձախողումը բխում է բոլոր հայատյացների շահերից։ Ցավոք դա արվում է նաեւ հանրային էն շերտի հաշվին, որոնք պրոցեսները գնահատում են դրանց էմոցիոնալ բաղադրիչով՝ բացառելով խորքային անալիզը։ Ազգ-Բանակը, թերեւս, լավագույն ձեւակերպումն է՝ Անկախության նպատակի իրագործման։

Բլոգեր, հրապարակախոս, հասարակական գործիչ

ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА