ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

22.05.2018 23:15 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ОН ЖЕ ПАМЯТНИК, КТО ЖЕ ЕГО ПОСАДИТ! (ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆՍԵՆՍՈՒՍ ԿԱ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ` ՀԱՅՐԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԼՏՊ-ի գրասենյակից հայտնում են, որ Հայրիկյանի ասածը ասնավանի չի, քանի որ նա վաղուց արդեն հուշարձան է:

 

 

 

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԵՐԳԸ (ԳԱԳԻԿ ՆԻԿՈԼԱՅԻ ԵՎ ՆԻԿՈԼ ՎՈՎԱՅԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱԹՈՌԻ ՇՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Գեղ ծնվել եմ, գեղ կմեռնեմ,
Վարչապետ ջան, ցավդ տանեմ:

 

ԱՅՍՊԻՍԻ ԲԱՆԵՐ (ՆՈՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՆԱԽԱՐԱՐԻ` ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿ ՓԱԿՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ իրենց երիտասարդ նախարարները աշխատասենյակում հենց այնպես չեն փակվում, օրինակ` սփյուռքի նախարարը ընկերների հետ տուն-տունիկ է խաղում, իսկ առողջապահության նախարարը` բժիշկ-բժիշկ:

 

ՀԱՄԱՆԵՐՈՒՄ

Ըստ Համաներման հանձնաժողովի` Փաշինյանը «Սասնա ծռերի» նկատմամբ համաներում կհայտարարի միայն այն դեպքում, եթե նրանք խոստանան, որ դուրս գալուց հետո կվերածվեն «Սասնա խելոքների»:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ ԵՐԿՈՒ ԽՄԲԻ ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ` ՄԻ ԽՈՒՄԲԸ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ, ՄՅՈՒՍ ԽՈՒՄԲԸ` ՆՐԱՆ ՍԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չհասկացա, հիմա ես հրաժարական տամ գնա՞մ, թե՞ շարունակեմ պաշտոնավարել:

 

ԲԱՆԻ ՏԵՂ ՉԵՆ ԴՆՈՒՄ (ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ` ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարության մամուլի պատասխանատուները հայտնում են, որ վարչապետը Բագրատյանին լուրջ չի ընդունում, քանի որ ինչի մասին էլ նա խոսի` վերջում վերածվում է յոթը երգի` որձ կովերի մասին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА