ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու է մշակույթի նախարարության կողմից կասեցվել Ջեմմա Անանյանի գրքի տպագրությունը

22.05.2018 22:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչու է մշակույթի նախարարության կողմից կասեցվել Ջեմմա Անանյանի գրքի տպագրությունը

1985-1991 թվականներին Իջեւանում արվեստաբան Սարո Սարուխանյանի եւ այդ տարիներին Իջեւանի շրջկոմի առաջին քարտուղար, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ Ջեմմա Անանյանի նախաձեռնությամբ Աղստեւ գետի մոտ գտնվող Իջեւանի քանդակների այգում տեղի էր ունենում ճարտարապետների միջազգային ամենամյա քանդակի սիմպոզիում, որին մասնակցում էին ե՛ւ տեղի, ե՛ւ աշխարհի տարբեր անկյուններից եկած քանդակագործներ: Ամեն տարի մեկուկես ամսով Իջեւանի կենտրոնական զբոսայգին վերածվում էր բացօթյա արվեստանոցի: Արդյունքում` սիմպոզիումի շնորհիվ այգին զարդարվեց գեղեցիկ եւ յուրօրինակ քանդակներով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը: Այս տարի լրանում է այդ սիմպոզիումի 30-ամյակը, որին նվիրված ՀՀ պետական եւ քաղաքական գործիչ Ջեմմա Անանյանը գրել է «Խոսե՛ք, քարեր Հայաստանի» գիրքը, որի տպագրության համար անհրաժեշտ 1 միլիոն դրամը պիտի տրամադրեր ՀՀ մշակույթի նախարարությունը: Համենայնդեպս` մինչեւ 20 օր առաջ այդ պայմանավորվածությունն ուժի մեջ էր:

Մշակույթի նախարարին կից խորհուրդ կստեղծվի` Վիոլետի դեմքո՞վ

Խնդիրն այն է, որ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի օրոք գրքի տպագրվելու հարցը անբեկանելի է եղել, սակայն նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցի տասնօրյա պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ այլ ընթացք է ստացել` կասեցվել է գրքի ֆինանսավորումը, նախարարությունը հրաժարվել է գրքի համար տրամադրել անհարժեշտ գումարը եւ տպարանում դադարեցվել է գրքի տպագրությունը: ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները մասնավոր զրույցում իրականությունը հիմնավորել են, որ այ, եթե 20 օր առաջ տպարանին փոխանցված լիներ գումարը, այսօր նման խնդրի առաջ չէինք կանգնի: Իսկ տպարանն այս ընթացքում զբաղված է եղել տեխնիկական հարցերով, ու մինչեւ բանը հասել է գումարի փոխանցմանը, արդեն «բանը բանից անցել էր»:

«ԻՄ ՀՈԳՍԵՐԻ ՀՈԳՍԸ ԴԱՐՁԵԼ Է ԱՅՍ ԳԻՐՔԸ»

Այնուամենայնիվ, այսօր գրքի ճակատագիրը մշուշոտ է, 86-ամյա հեղինակի առողջությունն էլ հնարավորություն չի տալիս երկար սպասել: Մինչ առկա խնդիրներին անդրադառնալը, «Իրավունքի» հետ զրույցում տիկին Անանյանը նախ պատմեց սիմպոզիումի գաղափարի եւ գրքի մասին:

- Մեր միջոցներով Իջեւանում 7 տարի շարունակ ճարտարապետների միջազգային սիմպոզիում է անցկացվել` առանց կառավարության որոշման ու աջակցության: Արվեստաբան Սարո Սարուխանյանը եկավ, պատմեց գաղափարի մասին, ինչ-որ թղթեր դրեց սեղանին ու ասաց, որ կառավարության որոշումն է պետք, քանի որ քանդակագործներին հոնորար տալ է պետք, կերակրել է պետք: Ես էլ ասացի` պարոն Սարուխանյան, սա ֆանտազիա է, որը մենք կիրագործենք: Հենց հաջորդ օրը հանձնաժողովը ստեղծեցինք ու սկսեցինք աշխատանքները: 7 տարվա ընթացքում միայն 4-րդ տարում եմ նոր դիմել ԽՍՀՄ կուլտուրայի մինիստրությանը, այն էլ նրա համար, որ Եվրոպայից քանդակագործներ են գալիս, գոնե դիմավորեն, ուղարկեն մեզ մոտ: Այդ ժամանակ Կարեն Սերոբիչը (Դեմիրճյան) նույնիսկ զարմացավ ասելով` իսկ ո՞վ քեզ չի օգնում:

- Փաստորեն, գրքում հենց այդ 7 տարիների աշխատա՞նքն է ներկայացված:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

- Բոլոր քանդակագործները, որոնք մասնակցել են սիմպոզիումին, գրքում ներկայացված են: Սկզբից Հայաստանի քանդակագործության մասին է գրված, ապա` Տավուշի մարզում քարագործության, այնուհետեւ քանդակագործների կենսագրությունն ու նրանց ստեղծած գործերն են ներկայացված: Երանելի ժամանակներ էին, ողջ քաղաքը մշակույթով էր ապրում, տնտեսուհիները թարմ հաց էին թխում ու բերում քանդակագործներին, օրը երեք անգամ ազգային ուտեստներ հյուրասիրում... Հիմա անկողնային վիճակում եմ, եւ իմ հոգսերի հոգսը դարձել է այս գիրքը: Երկու գիրք ունեմ պատրաստ, ուզում եմ դրանք էլ տպագրվեն, ու իմ գործը համարեմ ավարտված եւ հանգիստ խղճով մեկնեմ մյուս աշխարհ:

«ՏԱՌԱՊԱՆՔՈՎ ԻՄ ՁԱՅՆՆ ԻՆՉՔԱՆ ԿԱՐՈՂ ԷԻ ԲԱՐՁՐԱՑՐԻ»

- Տիկին Անանյան, տեղեկացանք, որ դադարեցվել է Ձեր գրքի տպագրությունը, թեպետ որքանով տեղյակ ենք, Արմեն Ամիրյանը դեռեւս ի պաշտոնե, որպես ՀՀ մշակույթի նախարար, ասել էր, որ այն տպագրվելու է: Ի՞նչն է պատճառը:

- Արմեն Ամիրյանի հետ խոսել եմ, ու նա այն ժամանակ ասաց` ինչո՞ւ, կասկածո՞ւմ եք, որ առաջին հերթին ձեր գիրքն է գնալու տպարան, ասել եմ` ոչ: Շատ վաղուց գիտեի Ամիրյանին ու վստահ էի: Բայց հետո` ինձ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ պետպատվերով հարցն ինչ-որ գլուխ չի գալիս, բայց ուրիշ մի ծրագրով կանեն: Ես զանգ տվեցի Ամիրյանին, զբաղված էր, չպատասխանեց եւ խոսեցի իր խորհրդականի հետ: Ասացի` ուզում եմ իմանալ` ինչքա՞ն է տեւելու, ինչո՞ւ է հարցն այդքան ձգձգվում: Ախր, դուք արեք պետպատվերի շրջանակում, դուք էլ բաժանեք այն, ինձ միայն կեսը տվեք, որ կարողանամ բաժանել այն մարդկանց, որոնք հաց ու ջուր են տվել այդ քանդակագործներին: Նրանց գրքեր տալը մեծագույն բան է, մի խոսքով` մի մասը ինձ տվեք, մնացածն ինչ ուզում եք արեք, նույնիսկ վաճառքի հանեք, ծախսը թող դուրս գա: Հետո էլ ասացին, որ հարցերը լուծված են, երկուշաբթի զանգեմ: Բայց առողջականս շատ վատացավ, ու մեկ էլ լսեցի, որ հանվել է գիրքը ցուցակից, արդեն Ամիրյանն էլ պաշտոնից գնացել էր:

Ինչ գրքեր են նվեր ստացել կառավարության անդամները

- Բայց Ամիրյանից հետո` ինչո՞վ պատճառաբանեցին գիրքը չտպագրելը:

- Չգիտեմ, ոչ մի բան ինձ չեն ասել, թե ինչու: Երկու օր է հոգեպես տառապում եմ: Ամիրյանի հետ էլ չկարողացա խոսել, թեպետ ինքն էլ այլեւս ոչինչ չէր կարող անել: Հետո էլի Ներսես Տեր-Վարդանյանին զանգեցի, ասաց` ձեր պայմանները փոխվել են, ֆինանսավորում չկա... Ինչեւէ, ուրբաթ օրը նորից պետք է զանգեմ, տեսնեմ` ինչ են արել: Տառապանքով իմ ձայնը ինչքան կարող էի բարձրացրի, բայց հիմա տապակվում եմ իմ հոգսի մեջ:

«ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ՎԱՏ ԲԱՆ ՄՏԱԾԵԼ...»

- Հնարավո՞ր է, որ նոր կառավարությունը քաղաքական դրդապատճառներ ունի` Ձեր գիրքը չտպագրելու համար:

- Քաղաքական ի՞նչ պետք է լինի, չեմ ուզում վատ բան մտածել, ո՞ւմ աչքն եմ հանել, միշտ իմ քաղաքականությունը ժողովրդին ու երկրին եմ  ծառայեցրել: Հիմա էլ իրենք  թող մտնեն քաղաքականություն, արդյունքը տեսնեն ու նոր քաղաքական պատճառներ մեջտեղ բերեն: Չեմ ուզում այդպես մտածել, որովհետեւ վատը միշտ ուշ եմ մտածում: Իմ բնույթն է այդպիսին, ես միշտ լավն եմ մտածում:

- Ասում են` վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին, որպես լրագրող, Ձեր դեմ հոդվածներ է գրել, ինչի համար էլ դուրս է մնացել համալսարանից: Գուցե սրանո՞վ է պայմանավորված գիրքը չտպագրելու որոշումը:  

- Ոչ-ոչ, իմ դեմ հոդվածներ չի գրել, ինձ հետո ասացին, որ համալսարանից ռեկտորատի որոշմամբ է հեռացվել: Գուցե ինչ-որ թռուցիկներ է ջահելավարի բաժանել իմ մասին, բայց նա միշտ էլ լավ ֆոնի վրա է եղել իմ աչքում: Չնայած նրան, որ ո՛չ դաս եմ տվել նրան, կյանքում ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ խոսել հետը: Ամեն դեպքում, միայն լավն եմ լսել իր մասին:

- Ի վերջո, ինչպե՞ս եք տեսնում հարցի լուծումը, ո՞ւմից եք ակնկալում, որ գրքի տպագրությունը կյանքի կկոչի:

- Երբեք թիմ չեմ ունեցել, որ զբաղվի իմ գործերով, միշտ էլ մենակ եմ գործել: Ես իմ նախորդ գրքերից ոչ մի հատ չեմ վաճառել, բոլորը նվիրել եմ սահմանամերձ մեր գյուղերին, դպրոցներին, գյուղացիներին, ուսուցիչներին ու զինվորներին: Հուսամ` մի լուսավոր մարդ հանձն կառնի եւ կզբաղվի այս հարցով:

Фото Nerses Ter-Vardanyan.«ԵՐԿՈՒ ՑԱՆԿՈՒՄ ԷԼ ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՉԷ»

Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են`մշակույթի նախարարությունը չի արձագանքում

Թեմայի շուրջ «Իրավունքը» մի քանի հարցադրումով դիմեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին` խնդրելով հիմնավորել թե ինչո՞ւ է դադարեցվել գրքի ֆինանսավորումը, ի՞նչն է պատճառը, եթե այն արդեն ընգրկվել էր 2018 թվականին պետական աջակցությամբ տպագրվելիք ժամանակակից գրականության ցանկում, երբ արդեն գիրքը տպարանում գտնվում էր տպագրական պրոցեսի մեջ: Եվ արդյո՞ք սա քաղաքական հետապնդում եւ վենդետա չէ նոր կառավարության կողմից, քանի որ բոլորիս հայտնի է, որ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական համալսարանից հեռացվել է Ջեմմա Անանյանի մասին հոդվածի պատճառով: Սակայն նախարարությունից ստացանք հետեւյալ պատասխանը. «2017 թվականին, երբ ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարություն էր տարածել 2018 թվականին պետական պատվերով եւ աջակցությամբ հրատարակելու համար հայտեր ընդունելու վերաբերյալ, «Նաիրի» հրատարակչությունը ֆինանսավորում ստանալու ակնկալիքով «Հայաստանի պատմությունը եւ հայ մշակույթը ներկայացնող հանրամատչելի գրականություն» ուղղությամբ ներկայացրել էր Ջեմմա Անանյանի «Խոսե՛ք, քարեր Հայաստանի» գրքի լույսընծայման հայտը: ՀՀ մշակույթի նախարարության պատվերով եւ աջակցությամբ 2018 թվականին հրատարակվելիք գրականության ցանկերը ձեւավորող մասնագիտական խորհուրդը հայտը քննել եւ չի ներառել այս տարվա հրատարակությունների ցանկ: Առաջարկում եմ տեսնել «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 03 խմբի 02 դասի «Գրականության հրատարակում» եւ «Աջակցություն գրականության հրատարակմանը» ծրագրերով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակումների: Այս երկու ցանկում էլ, բնականաբար, Ջեմմա Անանյանի գրքի հրատարակումը նախատեսված չէ»:

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վահագն Հարությունյանն ազատվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

«ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՊԵՏՔ Է ՃԻՇՏ ՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐՄԱԼ ՈՐՈՇՈՒՄ ԿԱՅԱՑՎԻ»

Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանը, որը եղել է գրքի լույսընծայման շահագրգիռ կողմերից մեկը, «Իրավունքից» տեղեկացավ, որ տիկին Անանյանի գրքի տպագրությունը կասեցվել է. «Ես գիտեի որ գումարը փոխանցված է, ու տպարանում մնացել են միայն տեխնիկական հարցեր: Մենք ամեն ձեւով հակված ենք, որ մեր հարգարժան Ջեմմա Գուրգենովնայի գիրքը տպագրվի: Հիմա, որ չի արվել` ցավում եմ: Ամեն դեպքում, կփորձենք նախարարությանը համոզել, որ շարունակեն իրենց կիսատ թողած գործը: Նոր նախարարին պետք է ճիշտ ներկայացվի իրավիճակը, որպեսզի նորմալ որոշում կայացվի: Եթե չստացվի, մենք բարերար պետք է գտնենք, որ գրքի լույսընծայումն իրականություն դառնա, այդ հարցն անպայման լուծվելու է»: Մեր այն հարցին, թե Ջեմմա Անանյանի անձի հանդեպ նոր կառավարության կողմից արդեն հայտնի պատճառներով քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում, Ս. Բարսեղյանն ասաց. «Չեմ կարծում, որ պարոն վարչապետը ժամանակ այնքան շատ ունի, որ նման հարցերով զբաղվի, եւ չեմ էլ կարծում, որ վրեժխնդիր լինելու հարց ունի, որովհետեւ նա խոստացել է` վրեժխնդրության որեւէ հարց չի լինելու: Համենայնդեպս, չեմ ուզում այդ մասին մտածել եւ հույս ունեմ, որ նման բան չկա: Կարծում եմ` զուտ տեխնիկական հարց է, որին կպատասխանի նոր նախարարը, ես հնարավորության դեպքում կզրուցեմ նոր նախարարի հետ»:

Ո՞ւր է մեր առաջվա սիմպո ջահել Նիկոլը. ամենաշատ like հավաքած հարցերի շարանըՙ Փաշինյանին

Ի ԴԵՊ

Երեւանի պետական համալսարանում ուսանելու հինգերորդ տարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական հոդված է գրել ԵՊՀ նախկին դեկան Գառնիկ Անանյանի քրոջ` Ջեմմա Անանյանի ծավալած գործունեության վերաբերյալ: Արդյունքում` 1995 թվականին ընդունված կառավարական որոշմամբ Նիկոլ Փաշինյանը հեռացվել է Երեւանի պետական համալսարանից: Այս պատմությունը հայտնի է բոլորին եւ Ն. Փաշինյանն էլ բազմիցս խոսել է այս մասին, ու չի բացառվում, որ համընկնումները պատահական չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА