ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՃԱԽ Է ԱՉՔԻ ԸՆԿՆՈՒՄ ԻՐ ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔՈՎ»

22.05.2018 22:00 ՔՐԵԱԿԱՆ
«ՀԱՃԱԽ Է ԱՉՔԻ ԸՆԿՆՈՒՄ ԻՐ  ՈՉ ԱԴԵԿՎԱՏ ՊԱՀՎԱԾՔՈՎ»

Մայիսի 21-ին, ժամը 11:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Աջափնյակ եւ Ձախափնյակ թաղամասերը միմյանց միացնող կամրջին քաղաքացին անցել է արգելապատնեշը եւ սպառնում է ցած նետվել: Նրան տեղացիները կարողացել են ետ պահել իր քայլից: Բայց թե ով էր եւ ինչն էր  ստիպել այդ քայլին գնալ, Ջերմուկի մեր աղբյուրը ասաց. «48-50 տարեկանին մոտ տղամարդ է, չի աշխատում: Ասում են՝ հաճախ է աչքի ընկնում իր ոչ ադեկվատ պահվածքով: Այս անգամ էլ հստակ չի ասել, թե ինչու է նման քայլի փորձում գնալ: Նրա տարօրինակ պահվածքից տեղացիները այլեւս չեն զարմանում»:

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱ՞Ր, ԹԵ՝ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ

Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ դեպքի օրվան, մեր աղբյուրը նկատեց. «Դե, դա բացի իրենից հստակ ոչ ոք ասել չի կարող: Բայց խոսում են, որ իբր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ունեցել ընտանիքում եւ դրանից դրդված, նեղված ,գնացել է այդ քայլին: Նրանք շփվող չեն առանձնապես, դրա համար էլ շատ բան չգիտենք»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА