ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար իրավական և քաղաքական հիմնավորում այս պահին չեմ տեսնում. ԱԺ փոխնախագահ

22.05.2018 16:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար իրավական և քաղաքական հիմնավորում այս պահին չեմ տեսնում. ԱԺ փոխնախագահ

Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Forbes-ը Փաշինյանին չի ճանաչել տարվա քաղաքական գործիչ. politik.am

 

«Այդ հարցի շուրջ պատասխան պատրաստ չեմ տալ։ 5 ամիսը մեկ ՀՀ-ում կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, և եթե այդ տրամաբանությամբ նայենք՝ 5 ամիսը մեկ պետք է ընտրություն անենք։ Կքննարկենք կտեսնենք, ամեն ինչի համար իրավական և քաղաքական հիմնավորում կլինի, բայց այս պահին ես դա չեմ տեսնում», - նկատեց նա։

 

Շարմազանովը նշեց, որ արտահերթ ընտրությունների հիմք կարող է լինել Փաշինյանի ներկայացրած ծրագրի ձախողումը, մինչդեռ նրա խոսքով, Փաշինյանի հայտարարություններից պարզ է, որ վերջինս չի պատրաստվում ներկայացնել այնպիսի ծրագիր, որը մերժվի։

 

«Եթե մենք այդ ծրագիրն ընդունում ենք, այլ փուլի մեջ ենք մտնում և առաջիկա ամիսներին արտահերթ ընտրություններ անցկացնելը բացառված է, հետո ինչ կլինի՝ պատրաստ չեմ պատասխանել։ Քաղաքականության մեջ ոչինչ բացառված չէ», - նշեց նա։ 

 

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին՝ Շարմազանովը նշեց, որ իր կարծիքով ռեյտինգային համակարգը խոչընդոտ չի եղել ժողովրդավարությանը։

 

Նա ընդգծեց, որ անգամ եթե ամբողջ աշխարհն ունենա մի կարծիք, որի հետ ինքը համաձայն չէ, նա, միևնույն է, կմնա իր կարծիքին։ 

 

«Իմ կյանքի հերոսը Վազգեն Սարգսյանն է, ինքը ասում էր. «Եթե ամբողջ աշխարհն էլ լինի հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպանը, ես հոմոսեքսուալիստների և աղանդավորների պաշտպան լինել չեմ կարող», - հիմա ես և՚ այդ հարցի շուրջ եմ նրա հետ համաձայն, և՚ շատ հարցերի: Մարդ պետք է ունենա իր համոզմունքը», - ընդգծեց նա։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА