ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

22.05.2018 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ  եք, թե ինչպես 2017-ի ընտրություններից հետո քաղակտիվիստ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԸ փորձում էր մեր թերթի դեմ քրեական գործ հարուցել տալ` պնդելով իբր հրապարակել ենք անհատական եւ ընտանեկան տվյալներ իր մասին: Եվ ահա այժմ նրա կողմից համակարգվող SUT.am կայքի ֆեյսբուքյան հարթակում հրապարակվել են Տարոն Մարգարյանին զորակցող մի քանի տասնյակ ցուցարարների լուսանկարները եւ հետեւյալ կոչը. «Հարգելի օգտատերեր, եթե ճանաչում եք լուսանկարներում պատկերված անձանց, ապա անձնական նամակով գրեք նրանց մասին տեղեկությունները: Տեղեկություն տրամադրողների ինքնությունը գաղտնի կմնա: Այդկերպ դուք կօգնեք մեզ ավելի շուտ պարզել այսօր քաղաքապետարանի դիմաց Տարոն Մարգարյանի համար ակցիա իրականացրած անձանց ինքնությունը եւ նրանց կապը Տարոն Մարգարյանի հետ»: Այսինքն` զարմանալիորեն առաջարկվում է, որ գաղտնի տրամադրվեն անհատական տվյալներ` մի քանի տասնյակ մարդու մասին, իսկ թե ինչպիսի «թավշյա տեռոր» է դրան հետեւելու, կարծում եմ, պարզ է: Հիմա ինչ, արդյո՞ք այդ հարթակը չի անում այն, ինչի համար Իոաննիսյանը փորձում էր քրեական հետապնդում հարուցել ձեր խոնարհ ծառայի դեմ:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանալի է, բայց այս օրերին հայտնաբերեցինք ՕՐԵՐ անունը կրող կայք, որը մեր կայքի վրա գրել է 1937թ. ոճին եւ ոգուն լրիվ համապատասխանող «դանոս»: Հիմա մեկ-երկու փոքրիկ մեջբերում. «Այո, հայ հասարակությունը պետք է ճանաչի այս պարազիտներին, ովքեր տակից փորձում են փորփրել եւ պառակտում մտցնել շարժման միասնության մեջ: Այդ իսկ պատճառով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն լրատվական կայքերը, որոնք այսօր օրերին նպատակաուղղված պառակտիչ աշխատանք են կատարում` համաժողովրդական շարժման միասնությունը պառակտելու համար» (ներկայացված է առանց խմբագրման): Իսկ շարունակությունը «Կարեն Սարդարյան» անունով հանդես եկող կլյաուզնիկը եզրափակում է այսպես.  «Այո, դա չի ստացվելու, բայց ամեն դեպքում ժողովւդրը պետք է ճանաչի իր թշնաիմներին, ովքեր տակից փորձում են կասեցնել հեղափոխության ընթացքը: Հետայսու ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այս երկու կայքերի նմանատիպ բոլոր գործողությունները, իսկ հետագայում նաեւ կնշենք կոնկրետ անուններ: Կրկնում ենք, որ ժողովուրդը պետք է դեմքով եւ անուններով իմանա իր թշնամիներին»: Դե  ինչ ասես սրան, եթե լինեին 1930-ականները, ապա արդեն ոտուգլխով կորած  կլինեինք, սակայն, բարեբախտաբար, ապրում ենք 21-րդ դարում, տեղեկատվական հասարակությունում: Ուստի, զարմանալով հանդերձ, այդ «դանոսչիկներին» եւ նրանց տերերին կհասցեագրենք այն բառը, որը Արմեն Ռուստամյանի թեթեւ ձեռքով դարձել է պառլամենտական:

ԶԱՐՄԱՆՔ

Մեզ անզարմանք չթողեց եւ ԱԱԾ տնօրեն ԱՐԹՈՒՐ ՎԱՆԵՑՅԱՆԸ: Հանդիպման հրավիրելով լրատվամիջոցների ղեկավարներին` նա զարմանալիորեն խտրականություն դրսեւորեց ընդդիմության նկատմամբ, եւ չհրավիրվածների մեջ էինք նաեւ մենք: Զարմանալի է, որ նախկին լրագրողի գլխավորած կառավարությունում առաջին իսկ օրվանից այդպիսի խտրականություն է դրսեւորվում, էլ ավելի զարմանալի է, որ նման խտրականություն դրսեւորում է այն ուժային կառույցը, որն իր գործառույթներով պարտավոր է ներքաղաքական հարցերում լինել բացարձակ չեզոք:

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА