ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ուշքի՛ եկեք, պարո՛ն Արմեն Գրիգորյան»

22.05.2018 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Ուշքի՛ եկեք, պարո՛ն Արմեն Գրիգորյան»

Չնայած երկար ժամանակ է, ինչ խոսվում է ազգ-բանակ գաղափարի մասին, եւ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այդ գաղափարը կյանքի կոչվի, այդուհանդերձ կան մարդիկ, որոնց կարծիքով` ազգ-բանակ կոնցեպցիան Հայաստանին պետք չէ: Այսպիսով` օրերս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով պաշտոնը ստանձնել է  բոլորովին վերջերս,  օրեր առաջ հայտարարեց, որ շատ վատ է վերաբերվում ազգ-բանակ կոնցեպտին: Ըստ նրա` հայ ազգը գիտակից է, եւ պետք  չէ նրան ազգ սիրել սովորեցնել:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ խոսքով` ազգ-բանակ կոնցեպցիան հռչակել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը. «Իսկ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասում է, թե սա սխալ գաղափար է: Կարծում եմ, եթե մենք կողքից չհուշենք բավականին երիտասարդ այս ղեկավարներին, որ չշեղվեն ու չսխալվեն եւ ասել, որ միշտ չէ, որ իրենց պատկերացումները համապատասխանում են իրականությանը, ապա շատ կտուժենք: Ճիշտ է, հայ ազգը շատ հին, սակայն միեւնույն ժամանակ երիտասարդ ազգ է, վերածնվել է Հայոց ցեղասպանությունից հետո եւ հաճախ երեխայի նման չարաճճի ձեւով է իրեն պահում, դրա համար մեկ-մեկ սթափեցնել է պետք: Այսօր ինչ-որ պոպուլիստական գաղափարներից դրդված ցանկանում են ամեն ինչ վերացնել: Սթափեցնել է պետք եւ ասել, որ տղա ջան, ձեռքդ կրակի մեջ մի մտցրու, որովհետեւ կարող է այն այրվել: Մի՛ արեք նման բան, ազգ-բանակ կոնցեպցիան այն անհրաժեշտն էր, որը մեզ պետք է, եւ բոլորովին էլ կապ չունի, որ այն առաջ է քաշվել ՀՀԿ իշխանության ժամանակ: Այն պատկերացումները, որոնք Ա. Գրիգորյանը միլիտարիզացիա էր անվանում, չի համապատասխանում իրականությանը, որովհետեւ ազգ-բանակը  այն է, որը թույլ կտա, որ մեր ազգը բանակի նման պատրաստված ու պաշտպանված լինի: Կարճ ասած` մեկ-երկու անգամ այդ թեմաներով թող ավելի բաներ կարդան, պետք  չէ, որ ակցիաներ անենք, ձու նետեք եւ բղավենք «հեռացեք», ուշքի եկեք պարոն Արմեն Գրիգորյան: Միայն ազգ-բանակը զարգացնելով հնարավոր է անառիկ լինել»,- ընդգծեց Վ. Վարդանովը:

Հետախույզն անդրադարձավ նաեւ Կրթության եւ գիտության նախարարության կողմից «Ռազմահայրենասիրական դաստիարակության մասին» ծրագրի հետ կանչելուն: Վովա Վարդանովը նշեց, որ պետք է այնպես անել, որ երեխան ոչ միայն սիրի իր երկիրը, այլեւ անհրաժեշտության դեպքում զենքը ձեռքին գնա սահման. «Իհարկե, այս քայլը չեմ ողջունում, ավելին` համարում են հանցանք մեր ապագայի նկատմամբ»:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА