ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մարզպետների հարցում ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու «Ծառուկյան» դաշինքը

22.05.2018 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Մարզպետների հարցում ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու «Ծառուկյան» դաշինքը

Մամուլում լայնորեն շրջանառվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է չբավարարվել կառավարության կադրերին իր թիմակիցներով փոխարինելով եւ առաջիկա օրերին էլ ձեռնամուխ կլինի մարզային կադրային ջարդին` սկսելով մարզպետներից: Դե, իհարկե, այս փոփոխություններից եւս ակնկալիքներ ունեն այսօր արդեն կառավարությունում նախարարական պորտֆելներ ունեցող ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը: Թե ի՞նչ փուլում են քննարկումները, եւ ինչպիսի՞ պայմանավորվածություններ արդեն կան, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՑ:

Դանիել Իոնիսյանն ազդում էր պատգամավորների նյարդերի վրա

– Այս պահին որեւէ տեղեկատվություն տրամադրել չեմ կարող: Վստահեցնում   եմ ձեզ, որ ինչպես մենք կառավարություն ուղարկել ենք արժանապատիվ եւ պրոֆեսիոնալ մարդկանց, եթե լինեն նման պայմանմավորվածություններ, մարզեր եւս գնալու են այն մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն իր մարզում, վայելում է իր ժողովրդի եւ մեր մեծ քաղաքական թիմի վստահությունը: Բայց, էլի եմ ասում` կոնկրետ ինձ նման պայմանավորվածություններ, քննարկումներ այս պահին հայտնի չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА