ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22.05.2018 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՆԻ՞ ՏԻՐՈՋ ԾԱՌԱ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Երեկ Բաղրամյան 26-ում նախարարների երդման արարողությունն էր: Սակայն  դժվար է հավատալ, որ նրանցից անխտիր բոլորը այդ երդումը կատարեն կամ գոնե չեն դրժի: Մեջները կան այնպիսիք, ովքեր առավել քան վստահություն չեն հարուցում, ինչպես իրենց կեցվածքով, այնպես էլ ունեցած կենսագրությամբ:

ԼԵՎՈՆԻԶՄ-ՀՀՇ-ԻԶՄԻ ՌԵՎԱՆՇԻ ՍՏՎԵՐԸ

 

5-ՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

Ակնհայտորեն Սերժ Սարգսյանի իշխանության օրոք անցկացվող քաղաքականության շարունակելիության ապահովողն են ուժայինները եւ արտգործնախարարը: Ի դեպ, Դավիթ Տոնոյանն ու Զոհրաբ Մնացականյանը արդեն միասին այցելել են առաջնագծի խնդրահարույց տեղամաս: «Հների» ժառանգորդ են ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը եւ ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը: Վերջինս երկար տարիներ աշխատել է ինչպես ՊԵԿ-ում, այնպես էլ Ֆինանսների նախարարությունում, մինչ վերջերս զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: Որոշ վերապահումներով «հների» ժառանգորդ կարելի է համարել եւ դաշնակ նախարարներին, էլ ավելի վերապահումով` ԲՀԿ-ի տրամադրած կադրերին: Ինչ վերաբերում է մարզպետական կազմին, ապա Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ այն փոխելու է ամբողջությամբ: Նիկոլ Փաշինյանը դեռ մինչեւ վարչապետության ստանձնումը, ինչպես նաեւ ԵԱՏՄ գագաթնաժողովին հայտարարել էր ավանդական արտաքին քաղաքական ուղեգծի շարունակելիության վերաբերյալ: Խոշոր հաշվով, նա դրանից նահանջելու տեղ էլ չունի, ինչպես ելնելով աշխարհաքաղաքական միջավայրի թելադրանքից, այնպես էլ պայմանավորված այն հանգամանքով, որ ընդդիմադիր դարձած ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնությունը առանձնահատուկ նախանձախնդիր է լինելու Արցախի, ԵԱՏՄ-ՀԱՊԿ-ի եւ ՀՀ-ԵՄ համաձայնագրի նկատմամբ, թույլ չտալով շեղումներ` ոչ աջ, ոչ ձախ: Սակայն որոշակի կարեւոր եւ ապագայի վրա ազդող դիրքերում Նիկոլ Փաշինյանը նշանակել է լուրջ մտահոգություն առաջացնող կադրերի: Դրանք են` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Գիտության եւ կրթության նախարար Արայիկ Հարությունյանը եւ Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը: Նրանք բոլորն էլ ունեն «գունավոր» հեղափոխությունների տեխնոլոգների մասնագիտացում, եւ Սորոսի, եւ NED հիմնադրամների խոշոր շահառուներ են` գրանտային գծով: Անշուշտ, արեւմտյան կրթության եւ դրամաշնորհների հետ գործ են ունեցել այդ կառավարության անդամներից շատերը, սակայն նրանց նույն հարթության վրա այդ երեքի հետ չենք դնի, քանզի արեւմտյան ծրագրերի կատարումը նրանց մոտ կրել է էպիզոդիկ բնույթ, կամ սահմանափակվել է կառավարման տեխնոլոգիաների ուսուցմամբ: Իսկ այս երեքը հենց գունավոր տեխնոլոգիաների գծով մասնագիտացված են: Արայիկ Հարությունյանը դեռ նախարարական առանձնասենյակ չմտած աչքի է ընկել այն  հայտարարությամբ, որ հետ է կանչելու ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը, ինչպես նաեւ մշտապես կրթությունը ապամիլիտարիզացնելու մասին դարձվածքներով: Նա գլխավորել է «Հիմա» կառույցը, որը կոչված էր «գունավոր» հեղաշրջում իրականացնել Սերժ Սարգսյանի առաջին  նախագահական ժամկետի ընթացքում, եւ ՀԱԿ-ի աջակից հարվածային երիտասարդական ջոկատն էր: Ճիշտ է, նրան չհաջողվեց հեղաշրջում իրականացնել, սակայն մյուս տեխնոլոգը` Արմեն Գրիգորյանը, կարելի է ասել, որ հեղաշրջման տեխնոլոգիայի ջախջախիչ հաջողություն գրանցեց: Անվտանգության խորհուրդը գլխավորած երիտասարդը միանգամից աչքի ընկավ «Ազգ-բանակ» հայեցակարգը ամենակատաղի ձեւով մերժելով, ինչը հարուցել է քննադատությունների ալիք, ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Վիգեն Սարգսյանը նրան, որպես իր նախկին ուսանողի բաց նամակ էր հղել, ուր բարեկիրթ ձեւով խորհուրդ էր տվել պաշտոնավարումը չսկսել այլոց արածը սեւացնելով, եւ մատչելի բացատրել էր, թե ինչ է «Ազգ-բանակը»: Սակայն Արմեն Գրիգորյանն իրեն դրսեւորել էր որպես ապիկար ուսանող եւ հրապարակել էր այնպիսի պատասխան, որ ավելի շուտ վայել կլիներ 20 տարեկան առաջին անգամ գրանտ ստացած ակտիվիստին: Կարծում ենք, ավելորդ է շեշտել, թե ինչպիսի սպառնալիք են մեր պետության համար մարտնչող պացիֆիզմ եւ զինավախություն առաջ տանող այդ երկու պաշտոնյաները: Ի դեպ, ԱԱԽ քարտուղարին ԱԱԾ պետը նաեւ հրապարակավ դիտողություն էր արել` ուղիղ եթերի ժամանակ սեղանին դրված գաղտնի փաստաթղթերի համար: Ինչ վերաբերում է Դավիթ Սանասարյանին, ապա այն պաշտոնը, որը նրան բաժին հասավ, ավելի շուտ պետք է լիներ մասնագիտական, քան` քաղաքական: Սակայն Փաշինյանը նախընտրեց ուղնուծուծով Արեւմուտքի բոլոր թելերով կապված այդ երիտասարդին վստահել արտակարգ վերահսկողական լիազորությունները` պետական մասնաբաժին ունեցող ցանկացած հիմնարկի ֆինանսների նկատմամբ: Եվ արդյո՞ք  կա երաշխիք, որ նրա հավաքած նյութերը, որպես զուգահեռ հասցե, չեն ունենալու նաեւ արտերկիրը:

ՀԱՍԱՆՔ ՀԱՏԱԿԻՆ, ԲԱՅՑ ՆԵՐՔԵՎԻՑ ՉԽԿՉԽԿԱՑՆՈՂ ԿԱ

 

ՈՒՐԻՇԻ ԱՐԱԾԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Արդյոք արտակարգ լիազորությունները ժամանակի ընթացքում նույն Դավիթ Սանասարյանի անձնական բարեկեցության աճին չեն նպաստի` առայժմ մեզ վրա մեղք չվերցնենք, կասկածելու այդ երիտասարդին կոռուպցիոն ախորժակներ ունենալու մեջ: Իսկ ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ առկա են շուրջ 350 անձինք, ում անուններով բացված են չհարկվող բիզնեսներ: Պարզ է, որ այդ բոլոր տվյալները ԱԱԾ-ն հավաքել էր «նախորդ ռեժիմի» ժամանակ իր բուն գործառույթների շրջանակներում, ու ոչ մի հիմք չկա կասկածելու, որ եթե շարունակվեր Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը, որ դրանց կարող էր ընթացք չտրվեր: Իսկ ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի վարչակարգը հակված է իրեն վերագրել այն, ինչի նախապատրաստական աշխատանքները արվել են նախորդ վարչակարգի օրոք: Այսպես, «սեփականաշնորհվեց» զինվորներին որակյալ սպիտակեղենով ապահովելը, թեեւ Վիգեն Սարգսյանը դրա մրցույթը հայտարարել էր դեռ փետրվարին: «Սեփականաշնորհվեց» իտալական հայտնի ընկերությունների մեկի կողմից էներգետիկ ոլորտում 300 մլն դոլարի ներդրում անելու մտադրությունը: «Սեփականաշնորհվեց» նաեւ 2019-ին ՏՏ ոլորտի խոշորագույն միջազգային գիտաժողով անցկացնելու ծրագիրը` 80 երկրներից 4500 մասնագետի մասնակցությամբ, թեեւ դրա նախապատրաստումը սկսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք: Եվ վերջապես քիչ էր մնում «սեփականաշնորհվեին» արտաքին քաղաքական նվաճումները ռուս-վրացական ուղղությամբ, ինչպես նաեւ Աստանայում ստորագրված փաստաթուղթը Իրանին ԵԱՏՄ-ի հետ սերտագույն  տնտեսական համագործակցության մեջ ներգրավելու մասին: Էլ չենք խոսում նորագույն ռուսական սպառազինությունների գնումը «սեփականաշնորհելու» մասին: Բայց հարց է ծագում` ինչքա՞ն ժամանակ Նիկոլ Փաշինյանի վարչակարգը յոլա կգնա «հանցավոր ռեժիմի» կողմից թողնված ժառանգության  հաշվին: Եվ ի դեպ, նրա կառավարությունում նաեւ նկատվում է նախորդ մոտեցումներն ուրանալու միտումը: Այսպես, Մանե Թանդիլյանը, ով ժամանակին բազմահազարանոց ցույցեր էր կազմակերպում պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի դեմ, այժմ ստանձնելով սոցապնախարարի պաշտոնը, միանգամից հանդես եկավ տրամագծորեն հակառակ դիրքերից, նշելով, որ դա կենսական անհրաժեշտություն է: Մի հռետորական հարց. լավ, այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ գործադիրի թիմի փոփոխությունը: Սակայն  այդ նույն հարցը չենք կարող հնչեցնել պատանի նախարարների հասցեին: Բայց միաժամանակ առայժմ ձեռնպահ կմնանք եւ այն տերմինի կիրառումից, որը նրանց վերաբերյալ ծնվել է Ֆեյսբուքում: Ի վերջո, միգուցե, մեր թունդ հոռետեսությունը թույլ չի՞  տալիս տեսնել նրանց ապագա նվաճումները:

ԻՆՉՈՒ ԵՆ ՇՏԱՊՈՒՄ ԹԱՎՇԱԿՐՈՆ ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿՆԵՐԸ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА