ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

22.05.2018 14:12 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Սիրիային առնչվող խնդիրներ

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են սիրիական կարգավորման գործընթացի առաջխաղացման աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»: Այդ մասին  հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:

Նազարբաևն առաջարկել է Պուտինին քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը

Դիվանագետները հեռախոսազրույց են անցկացրել մայիսի 22-ին, այն կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ: 

«Նախարարները քննարկել են մի շարք հրատապ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա սիրիական կարգավորման առաջխաղացման համատեղ աշխատանքը «Աստանայի ձեւաչափով»,-ասված Է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության կայքում զետեղված մեկնաբանության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА