ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետեւանքով վնասվել է 43 տուն

22.05.2018 13:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Լեռնագոգում տեղի ունեցած ջրալցման հետեւանքով վնասվել է 43 տուն

Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում մայիսի 21-ին տեղի ունեցած ջրալցման հետևանքով տարբեր չափով վնասվել է 43 տուն:

Ամատունի Վիրաբյանը դիմել է դատախազությանը

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները բնակիչների գույքը տեղափոխել են անվտանգ տարածք եւ պոմպով իրականացրել ջրահեռացման աշխատանքներ:  Վնասի չափն ուսումնասիրում է ԱԻ հանձնաժողովը:

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մայիսի 21-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետեւանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:

Պարզվել է, որ վնասվել է սելավատարը եւ ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը, նկուղները:

Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետեւանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:

Մինչ ժամը 03:25-ը փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ):

Մայիսի 22-ին՝ ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր եւ 1-ին փողոցի մի շարք տներ, փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման եւ զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА