ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

22.05.2018 12:57 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը Իսրայելին սպառնացել է տնտեսական պատժամիջոցներով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության»  (ԻՀԿ)երկրները  կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաեւ, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի:

Էրդողանը կոչ է արել ձայն տալ իրեն ընտրություններում՝ Արևմուտքին «դաս տալու» համար

Այս մասին հայտնում է թուրքական Hurberturk-ը:

«ԻՀԿ շրջանակներում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ եւ բացառեն իսրայելական ապրանքների առքը»,-նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում:

«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական եւ առեւտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:

 Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:     

Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաեւ կրակել է նրանց վրա: Դրա հետեւանքով մահացել է շուրջ 6 տասնյակ մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА