ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ելքում» ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու որոշում առաժմ չկա

22.05.2018 12:35 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ելքում» ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու որոշում առաժմ չկա

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարի ընտրության հարցը դեռ քննարկվում է, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը, ով խմբակցությունում նորեկ է եւ այսօր է ստանձնել պատգամավորական մանդատ. «Կարծում եմ` առաջիկա օրերին արդեն պարզ կլինի: Չեմ ցանկանում նշել, թե որ կուսակցությունը ներկայացնող պատգամավորը կստանձնի խմբակցության ղեկավարի պաշտոնը», - ասաց պատգամավորը:

«Միակը, ով հող տալու կողմնակից է եղել եւ կա, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն է»

Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե «Ելք» խմբակցության ներսում լարվածություն կա, Հ. Կոնջորյանը փաստեց, որ դաշինքում լարվածություն չի նկատում։ Դիտարկմանը, թե արդյոք կա «Ծառուկյան խմբակցության» հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ որոշում, Կոնջորյանն ասաց. «Թույլ տվեք առայժմ իմ կողմից հրապարակում չանեմ։ Կարծում եմ, որ եթե լինի, ապա առաջիկա շրջանում դա նաեւ արդեն հանրությանը պարզ կլինի», - նկատեց նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ առարկայական որոշում այդ մասին չկա։

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА