ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ծառուկյան դաշինքը» կաշկանդված չէ խոսել խնդիրների մասին. պատգամավոր

22.05.2018 12:17 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ծառուկյան դաշինքը» կաշկանդված չէ խոսել խնդիրների մասին. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան դաշինքի» պատգամավոր ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ անդրադառնալով այն խոսակցություններին, թե ԲՀԿ-ն տարաձայնություններ ունի ներկայիս կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ, փաստեց, որ որեւէ տարաձայնության մասին տեղեկատվություն չունի. Ըստ պատգամավորի «Ծառուկյան դաշինքը»  կաշկանդված չէ խոսել խնդիրների մասին. «Եթե կան խնդիրներ, որոնք պետք է հնչեցնել եւ դրանցով զբաղվել, ապա մենք այդպես էլ անում ենք, խնդիրներով զբաղվել ենք եւ զբաղվելու ենք`անկախ տարբեր հանգամանքներից»,-նշեց պատգամավորը:
Դիտարկմանը, թե այս պահին արդյո՞ք  ԲՀԿ-ն բանակցությունների մեջ է  «Ելք» խմբկցության հետ, Գեւորգ Պետրոսյանն ընգծեց, որ ինքն անձամբ որեւէ բանակցության մեջ չէ եւ տեղեկություններ չունի:
Անդրադառնալով ԱԱԾ նորանշանակ պետի հայտարարությանը, թե շուտով ազգային անվտանգությունը կբացահայտի ապօրինի հարստացած պաշտոնյաներին, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ ողջունելի է, երբ պետությունը լիազորված մարմինների միջոցով պետք է լիազորված լինի պետական պյուջեի միջոցները վերականգնելու ուղղությամբ. «Այդ ճանապարհին հաջողություն եմ մաղթում բոլոր շահագրգիռ ուժերին: Եթե հանցագործություններ հայտնաբերվի, բնականաբար պետք է քրեական գործ հարուցվի: Սերն ու համերաշխությունը բնավ չպետք է կաշկանդեն դրան: Երեկ էլ ասել եմ, որ մեր դաշինքում կան պատգամավորներ, որոնք ունեն բիզնեսներ, սակայն նրանք անձամբ չեն մասնակցում դրա կառավարմանը եւ չեն հարուցում երկրային օրենքների զայրույթը: Այս պահին մեր խմբակցությունում չկան այդպիսի անձինք, ովքեր պաշտոնը ծառայեցնում են իրենց բիզնեսի զարգացմանը»,-հավելեց Գ. Պետրոսյանը:

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА