ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում են նաև ՀՀ 2017–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

22.05.2018 10:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Մեկնարկել է ԱԺ նիստը. օրակարգում են նաև ՀՀ 2017–ի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը և ԿԲ գործունեության տարեկան հաղորդումը

Մեկնարկել են Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի աշխատանքները: Խորհրդարանականները քննարկման 13 հարց ունեն, որոնց թվում կան նաև վավերացման ենթակա համաձայնագրեր և արձանագրություններ:

ԱԺ այս նստաշրջանի օրակարգում են ՀՀ կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը և ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը։

Պատգամավորների քննարկման առարկա կլինի նաև «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը:

ՄԻՊ-ը կներկայացնի տարեկան զեկույցը, քանի որ ԱԺ օրակարգում է «2017 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը:

Օրակարգում է նաև «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծն՝ իր մի շարք ենթաօրենսդրական ակտերով:

«Ժողովուրդ». ՀՔԾ-ն կստուգի լուրերը, թե Մարտի 1-ի դեպքերի ժամանակ զորք է բերվել նաև Արցախից



Կքննարկվի նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА