o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոյերի համար օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի

22.05.2018 09:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյերի համար օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի

Խոյ. Օրվա ընթացքում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Միայն երեկոյան հնարավոր են որոշ դժվարություններ: Դրանք ձեզ ամենևին էլ չեն վշտացնի, մանր խնդիրները սրտին մոտ չեք ընդունի՝ ինչն էլ կօգնի շատ արագ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Հնարավոր են նոր ծանոթություններ: Գործնական բնույթի հարաբերությունները կարող են սիրային զարգացում ունենալ:

Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների համար. Նոյեմբերի 18-ի աստղագուշակ

Ցուլ. Հրաշալի օր է կանանց հետ շփվելու համար: Նրանցից կարող եք կարևոր տեղեկություններ, օգտակար խորհուրդներ, նաև բարոյական աջակցություն ստանալ: Հնարավոր են հաջող գնումներ, ձեր ճաշակն այսօր չի հիասթափեցնի: Ձեռքբերված իրերը մտերիմների հավանությանը կարժանանան:

Երկվորյակ. Ոչինչ հեշտ չի տրվի, սակայն անհաղթահարելի դժվարություններ ևս չեն առաջանա: Թեկուզև դանդաղ,սակայն վստահ քայլերով նշանակալի հաջողությունների կհասնեք: Նպատակահարմար օր է նոր ռազմավարություն մշակելու, մտահաղացումներն իրագործելու համար:Կենսական ներուժը ցածր է:

Խեցգետին: Հանգստություն պահպանեք, միայն այդպես կկարողանաք գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Ճիշտ որոշումներ կայացնելը հեշտ չի լինի, սակայն, քիչ թե շատ ծանոթանալով իրավիճակին՝ կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այսօր կարող եք ապավինել միայն սեփական դատողությանը, քանզի շրջապատի մարդկանց խորհուրդներն այնքան էլ տեղին չեն լինի: Անձնական կյանքում կարող եք որոշ փոփոխություններ կատարել, սակայն ՝աստիճանաբար:

Առյուծ. Այսօր հակառակորդները ձեզ հանգիստ չեն թողնի: Վերջիններս ձեզ համար նորանոր անախորժություններ ստեղծելու առիթը բաց չեն թողնի: Բարեբախտաբար, կհաջողվի շրջանցել նրանց կազմակերպած ծուղակները, ինչը սակայն շատ ժամանակ կխլի: Ստիպված կլինեք որոշ գործեր կիսատ թողնել: Օրվա երկրորդ կեսը շատ ավելի բարեհաջող կդասավորվի:

Կույս. Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը բարեհաջող կդասավորվի: Բոլոր նրանք, ովքեր խոչընդոտել են ձեր մասնագիտական աճին, այսօր խիստ զբաղված կլինեն սեփական խնդիրներով: Բարեհաջող օր է գործնական ծանոթությունների, նաև գործատուների հետ հանդիպումների համար: Կարող եք անսպասելի խոստովանություն լսել, նաև ժամադրության հրավեր ստանալ:

Կշեռք. Օրը վատ չի դասավորվի: Այսօր խորհուրդ չի տրվում գործ ունենալ վեճեր հրահրող,կռվարար անձանց հետ, ովքեր հեշտությամբ են կորցնում ինքնատիրապետումը: Նման մարդիկ այսօր կարող են վատ ազդեցություն ունենալ ձեզ վրա: Փորձեք հանգիստ վերլուծել և գնահատել ստեղծված իրավիճակը:

Կարիճ. Օրը նվիրեք ստեղծագործական գործունեությանը: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են ոգեշնչվել նոր գործերով: Նպատակահարմար օր է նոր նախագծի շուրջ աշխատելու համար: Անձնական կյանքում հնարավոր են որոշ դրական փոփոխություններ: Այսօր հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, կվայելեք շատերի համակրանքը: Հնարավոր է նոր սիրավեպ:

Աղեղնավոր. Հագեցած օր է սպասվում: Հնարավոր են մի շարք իրադարձություններ: Նշանի շատ ներկայացուցիչներ կմտահոգվեն ապագայի հետ կապված խնդիրներով, կսկսեն հստակ ծրագրեր կազմել: Սպասվում են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի շփումներ ինքնատիպ մարդկանց հետ: Հնարավոր են սիրային հարաբերություններ սկսվեն, որոնք դժվար թե լուրջ զարգացում ստանան:

Այծեղջյուր. Շտապում եք կարծիք կազմել մարդկանց մասին, առանց վերլուծելու որոշ կարևոր հանգամանքներ: Հարմար օր է ուշադրություն պահանջող հարցերով զբաղվելու համար: Սկզբում ձեզ չի հաջողվի կենտրոնանալ, սակայն ընթացքում, ինքներդ էլ չեք նկատի, թե ինչպես կտարվեք գործով: Տարեց ազգականների հետ հնարավոր են տարաձայնություններ:

Ջրհոս. Օրվա առաջին կեսը շատ բարեհաջող կդասավորվի: Այս ժամանակահատվածում հնարավոր են մասնագիտական հաջողություններ: Գործընկերների հետ հարաբերությունները կկարգավորվեն: Նշանի շատ ներկայացուցիչներ ձեռք կբերեն համախոհներ, նոր գործարքներ կկնքեն:Երեկոյան հնարավոր են որոշ անախորժություններէ թյուրիմացությունների պատճառով:

Ձկներ. Ընդհանուր առմամբ օրը բարեհաջող է, թեև որոշ սպասելիքներ կարող են չարդարանալ: Կհարմարվեք փոփոխվող հանգամանքներին, արագ կկողմնորոշվեք ձեր հետագա անելիքների մեջ: Չգիտես ինչու, շրջապատին ձեր այս մոտեցումը չի գոհացնի:Հրաշալի օր է ընտանեկան տոների համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА