ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկան հետ է կանչում Վենեսուելայից իր դեսպանին

21.05.2018 23:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկան հետ է կանչում Վենեսուելայից իր դեսպանին

Վենեսուելայում անցկացված նախագահական ընտրություններից հետո Մեքսիկայի արտգործնախարարությունը հայտարարել է այդ երկրից իր դեսպանին հետ կանչելու մասին, ինչպես նաև՝ նախազգուշացրել այնտեղ բիզնես անելու ռիսկերի մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Արտաքին գործերի նախարարությունը հաղորդում է, որ չի ճանաչում ընտրական գործընթացի օրինականությունը Վենեսուելայում, որն ավարտվել է մայիսի 20-ին»,- նշել են Մեքսիկայի արտգործնախարարությունում՝ հավելելով, որ այս կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է հետ կանչել իր դեսպան Էրենդիրա Պաս Կամպոսին:

Հիշեցնենք, որ Վենեսուելայում կիրակի արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվել

Նախագահական ընտրությունները հարավամերիկյան երկրում անցկացվել են խոր տնտեսական ճգնաժամի ֆոնին: Ընտրություններ անցկացնելու որոշմանը զանգվածային ցույցեր են նախորդել:

Հելսինկիում Թրամփի հետ Պուտինի հանդիպումը բացասաբար չի անդրադառնա ՌԴ-ի և ՉԺՀ-ի կապերի վրա. փորձագետ

Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը ներկայացրել է երկրի նախագահի ընտրությունների արդյունքների երկրորդ տեղեկագիրը, որի համաձայն՝ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաքել է ընտրողների 6.19 միլիոն ձայնը՝ քվեների 98.78 տոկոսը հաշվելուց հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА