ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քանի որ ես Օլիմպիական կրկնակի չեմպիոն եմ, կցանկանամ, որ Էդմոնդը Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը բերի Բուլղարիա. Ա.Նազարյան

21.05.2018 21:47 ՍՊՈՐՏ
Քանի որ ես Օլիմպիական կրկնակի չեմպիոն եմ, կցանկանամ, որ Էդմոնդը Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը բերի Բուլղարիա. Ա.Նազարյան

Անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոն, անվանի ըմբիշ Արմեն Նազարյանը, ով Բուլղարիայի ըմբաշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն է, խոսել է որդու` Էդմոնդ Նազարյանի նվաճման մասին, ով դարձել է Եվրոպայի պատանեկան չեմպիոն:

Ռամոս. Մարադոնան Մեսսիից հետ է մնում մի քանի լուսային տարով

45 կգ քաշային կարգում Բուլղարիան ներկայացնող 16-ամյա Էդմոնդ Նազարյանը եզրափակչում 3:3 հաշվով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Գուրբան Գուրբանովի նկատմամբ:

«Քանի որ ես Օլիմպիական կրկնակի չեմպիոն եմ, կցանկանամ, որ Էդմոնդը Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը բերի Բուլղարիա և գերազանցի իմ հաջողությունները:

Ես նրան նախ օգնել եմ որպես մարզիչ, այնուհետև` որպես հայր: Ու կցանկանամ, որ ոչ միայն իմ տղան, այլև` բոլոր երեխաները չեմպիոնական մեդալներ նվաճեն: 

Էդմոնդն անհավանական ոգի և սիրտ ունի, բայց դեռ փորձի կարիք է զգում»,- Նազարյանի խոսքերն է փոխանցում Բուլղարիայի ըմբաշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Աղբյուրը նաև նշում է, որ հայ և բուլղարացի ըմբիշները միասին են նշել հաջողությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանը ներկայացնող ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը 60 կգ քաշային կարգում դարձել է Եվրոպայի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր` եզրափակչում 5:3 հաշվով առավելության հասնելով վրացի Գեորգի Չխիկվաձեի նկատմամբ:

Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալներ են նվաճել 48 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը, 51 կգ քաշային Ռոբերտ Կարապետյանը և 65 կգ քաշային Շանթ Խաչատրյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА