ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տվյալների արտահոսքի շուրջ Ցուկերբերգի մասնակցությամբ լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերով

21.05.2018 21:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տվյալների արտահոսքի շուրջ Ցուկերբերգի մասնակցությամբ լսումները կհեռարձակվեն ուղիղ եթերով

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին մայիսի 21-ին Twitter-ում հայտարարել է, որ Facebook-ի օգտատերերի անձնական տվյալների արտահոսքի շուրջ լսումները՝ ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի մասնակցությամբ, կանցկացվեն մայիսի 22-ին բաց ռեժիմով և կհեռարձակվեն ուղիղ եթերով, հայտնում է «Интерфакс»-ը:

Թուրքիայում անցկացված ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առաջատար են Էրդողանն ու նրա կուսակցությունը

 

«Ես անձամբ եմ Facebook-ի նախագահ պարոն Ցուկերբերգի հետ քննարկել նիստի ուղիղ հեռարձակման հնարավորությունը նրա մասնակցությամբ: Ուրախ եմ հայտնելու, որ նա համաձայնել է այս նոր խնդրանքին: Հիանալի նորություն է Եվրամիության քաղաքացիների համար: Ես շնորհակալ եմ Եվրախորհրդարանի հանդեպ նրա ցուցաբերած հարգանքի համար», - գրել է Տայանին:

 

Նա ճշտել Է, որ լսումները կկայանան մայիսի 22-ին ժամը 18:15-ից մինչև 19:30-ը տեղական ժամանակով

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА