o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե մատակարարները չընտրվեն ծանոթ-բարեկամով, ապա սննդային թունավորումները շատ չեն լինի

19.05.2018 15:11 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Եթե մատակարարները չընտրվեն ծանոթ-բարեկամով, ապա սննդային թունավորումները շատ չեն լինի

Օրերս Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները ի սննդային թունավորման ախտանիշով դիմել էին հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածներն անհրաժեշտ բուժում են ստացել Արմավիրի եւ Մեծամորի բժշկական կենտրոններում: Արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել: Դեպքի հաջորդ օրն արդեն հաստատվեց, որ թունավորվածների մոտ հետազոտությունից հետո պարզվել է, որ նրանց մոտ առկա է սալմոնելոզի հարուցիչներ:
Այս դեպքի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ: Բացի այդ, ՍԱՊԾ-ն կասեցրել է «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք մատակարարած Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաեւ առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը:
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ ԿԱՐԵՆ ՉԻԼԻՆԳՐԱՅՆԱԸ  «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Արմավիրում տեղի ունեցած զանգվածային թունավորմանը, փաստեց, որ այստեղ կա, թե՛ ոլորտի պատասխանատուների, թե՛ տնտեսվարողների խնդիրը. «Այս ոլորտը մեծ խնդիրներ ունի: Նախորդ տարիների համեմատ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սկսել է լավ աշխատել, այդուհանդերձ այստեղ անելիքներ ունի: Ինչ վերաբերում է մատակարարներին, ապա տարիներ շարունակ  մեզ մոտ խնդիր է եղել եւ գործել է ծանոթ-բարեկամ տարբերակը: Շատ դեպքերում մատակարար է ընտրվել հենց այն մարդը, որը չպետք է լիներ, սակայն ինչ-որ մեկի բարեկամն է եղել եւ դարձել է մատակարար»,-նշեց Կարեն Չիլինգարյանը: Նա նշեց, եթե այս դեպքում երեխաներ լինեին թունավորվողները, հնարավոր է չփրկվեին, իսկ մեծահասակների օրգանիզմի դիմադրողականությունը որոշ չափով մեծ է: Մեր զրուցակիցը հորդորեց, որ ոլորտին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի,  հատկապես, դպրոցներին ու մանկապարտեզներին, մանրամասն ուսումնասիրել, թե նրանց ովքեր են սնունդ մատակարարում.«Այստեղ տուգանքները եւ օրենսդրական դաշտը վերանայելուց բացի, պետք է արդար ձեւով ընրվի նաեւ սննդի մատակարարը, պետք է առողջ մրցակցություն լինի»,-եզրափակեց Կ. Չիլինգարյանը:

Ավագանու «Իմ քայլի» անդամը դեմ է Կարեն Դեմիրճյանի արձանի տեղադրելուն


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА