ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը դեռ ավարտված չէ. Լավրով

19.05.2018 20:35 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը դեռ ավարտված չէ. Լավրով

Սիրիայում Ռուսաստանի առաքելությունը դեռ ավարտված չէ, իսկ ռազմական ներկայությունն այնտեղ կպահպանվի այնքան, մինչև դրա կարիքը չունենան Սիրիայի իշխանություններն ու ժողովուրդը: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Clarin արգենտինական թերթին տված հարցազրույցում, հաղորդում է tvzvezda.ru–ն:

Նախարարը հիշեցրել է, որ ՌԴ զինվորականներն այնտեղ են գտնվում 2015 թվականից ի վեր՝ Սիրիայի կառավարության հրավերով, որը «դիմել էր Ռուսաստանին՝ ահաբեկչության դեմ պայքարում օգնության, ինչպես նաև ճգնաժամի քաղաքական կարգավորման համար պայմաններ ստեղծելու հարցով»:

Նրա խոսքով՝ դրված գրեթե բոլոր խնդիրները կատարվել են:

«Սիրիայում մեր երկրի ներկայությունը կպահպանվի այնքան, մինչև դրա կարիքն ունի Սիրիայի ղեկավարությունը և բարեկամ սիրիացի ժողովուրդը»,- հավելել է ՌԴ արտգործնախարարը:

Հրապարակվել են Թրամփի սկանդալային խոսակցությունները՝ Ուկրաինայի և Ռուսաստանի մասին

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА