o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

18.05.2018 22:45 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԻ (ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՎԱԳԱՆՈՒ ԿՈՂՄՆԱԿԻՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ գյումրեցիների` ճակատը քաղաքական գրատախտակ սարքած քաղաքապետը ուզում է գնացած հետ եկածի տիտղոսին էլ արժանանա:

 

ԹՐԱՇԱՄԱՆՈՒԿԸ

Կառավարության կազմից պարզ դարձավ, որ Հայաստանում տեղի ունեցածը ոչ թե թավշյա հեղափոխություն էր, այլ թրաշյա հեղաշրջում:

 

ՅՈԹՆ ՈՒ ՔԱՌԱՍՈՒՆՔԸ ՄԵԿ Ա ԱՐԵԼ (ԹՐԱՄՓԻ ԿՈՂՄԻՑ` ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒՇԱՑԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԱՄՆ-ի դեսպանատնից հայտնում են, որ Թրամփը սպասել է, մինչեւ Նիկոլի խորհրդարանում ընտրվելու յոթը դուրս գա, նոր շնորհավորի…

 

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ (ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԽԵՐԸ)

Եթե Հայաստանում չլինեին այդքան ազատություններ, մենք չէինք գիտակցի, որ մեզանում դրանք չկան:

 

 

 

ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄ

Ըստ ԱՄՆ Պետդեպի` Հայաստանում հեղափոխության իմաստը Բաղրամյան 26-ի զուգարաններն ու դարակների պարունակությունն օնլայն ռեժիմով ցույց տալն է:

 

ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

«Մշակույթը ես եմ» Լիլիթ Մակունցի հայտարարությունից հետո ՀՀ մշակույթի նախարարությունը կվերանվանվի «ՀՀ Մակունցի նախարարություն»:

 

ГОРБАТОГО МОГИЛА ИСПРАВИТ

Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ ինչքան էլ Նիկոլը փորձի Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարել, մեկ ա, դա ՀՅԴ նախարարներին չի վերաբերվելու…

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА