o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ուր կտանի «հա՛մ միտինգ գնամ, հա՛մ կտրոն տամ» տրամաբանությունը

18.05.2018 16:02 ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ուր կտանի «հա՛մ միտինգ գնամ, հա՛մ կտրոն տամ» տրամաբանությունը

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վերջերս ԱԺ հատուկ նիստի իր ելույթում անդրադառնալով մի շարք հարցերի, խոսեց նաեւ ՀԴՄ կտորններից: Նա հաշվիչ դրամարկղային մեքենա կիրառող ձեռնարկատերերին հորդորեցª կատարել օրենքով իրենց վերապահված պարտավորությունները, այն է` քաղաքացիներին տրամադրել ՀԴՄ կտրոն եւ բացառեն դրանք  չտրամադրելու պարկտիկան: Ավելին` նա նաեւ քաղաքացիներին հորդորեց, որպեսզի առեւտուր անելուց հետո անպայման պահանջեն ՀԴՄ կտրոն: Այս ամենը, ըստ Ն. Փաշինյանի, հնարավորություն կտա, որպեսզի ավելացվի պետբյուջեի եկամուտները:

Ծխելու դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բարձրացնել նաեւ մարդկանց իրավագիտակցությունը (Տեսանյութ)

Չնայած այդ ելույթից դեռ մի քանի օր է անցել, սակայն մարդիկ` նույն ձեռնարկատերերը սկսել են բողոքել, թե այս ինչ է ասում Ն. Փաշինյանը: Նրանցից մեկը, ի պատասխան մեր զրուցակցի, թե` ինչու կտրոն չի տալիս, այս միանգամայն «տրամաբանական» բացատրությունն էր տվել` «Բա դրա համա՞ր էի փողոց դուրս եկել, որ վնասո՞վ աշխատեմ, թեª եկամուտս ավելացնելու համար»: Եվ շատ ձեռնարկատերեր այս տրամաբանությամբ շարունակում են չտալ ՀԴՄ կտրոններ:

Հայաստանի սպառողների ազգային ասոցացիայի նախագահ ՄԵԼԻՏԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ խոսքով` սպառողը բացի իրավունքներից, ունի նաեւ պարտավորություններ եւ անպայման բոլոր խանութներից պետք է պահանջի ՀԴՄ կտրոններ: Ըստ նրա, ՀԴՄ կտորններից գանձվող գումարը մտնում է պետբյուջե, որից էլ տրամադրվում են թոշակները: «Եթե որեւէ խանութ կամ տնտեսվարող ՀԴՄ կտրոն չի տրամադրում, ապա սպառողն անմիջապես պետք է դիմի հարկային: Մենք անընդհատ ահազանգել ենք, որ տարբեր վայրերում եղել են դեպքեր, երբ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրել: Ճիշտ է, հաշվիչ մեքենան դրված է, սակայն ՀԴՄ չեն տպում: Բայց օրինակ սուպերմարկետներում միշտ այն տպում են, սակայն սպառողները հրաժարվում են վերցնել, ես չգիտեմ ինչու է մեր ազգն այսպիսին, ինչու չի վերցնում կտրոնը",-"Իրավունքի" հետ զրույցում նշեց Մ. Հակոբյանը: Ըստ նրա, աբսուրդ է այն տնտեսվարողների տեսակետը, որոնք կարծում են, թե արժե ՀԴՄ կտրոն չտրամադրել կամ այն ընդհանրապես հանել: Նրա բնորոշմամբ, ՀԴՄ կտրոնն անորակ ապրանքի հետ վերադարձի միակ ճանապարհն է. «Այս մասին միշտ բարձրաձայնում ենք, բայց մեր ազգը այլ կերպ է մտածում»,- ընդգծեց Մելիտա Հակոբյանը:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА