ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ դաշնակահարուհին և հոլանդացի տերեմինահարը Կալիֆորնիայում հանդես են եկել մեկ բեմում

17.05.2018 13:29 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայ դաշնակահարուհին և հոլանդացի տերեմինահարը Կալիֆորնիայում հանդես են եկել մեկ բեմում

Մայիսի 16-ին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Սան Հոզե քաղաքի պետական համալսարանի համերգային մեծ դահլիճում տեղի ունեցավ ամերիկաբնակ կոմպոզիտոր և դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանի և Հոլանդացի ճանաչված տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի համատեղ համերգը, որը կազմակերպվել էր Սան Հոզեի պետական համալսարանի երաժշտության և պարի ֆակուլտետի նախաձեռնությամբ: Համերգի ծրագրում հնչել են Պյարտի, Վիլլա-Լոբոսի, Ռախմանինովի, Ռիմսկի-Կորսակովի, Ալյաբևի, Բեզանսոնի, Ահբեզի, Ջորգենսենի, Կասսադոյի, ստեղծագործությունները, ինչպես նաև Տաթև Ամիրյանի հեղինակային գործերը:

Կրոնիս, պատվիս, հայրենիքիս չկպնես. Լեվոն Բաղդասարյան

Կոմպոզիտոր, դաշնակահար, Երաժշտական արվեստների դոկտոր Տաթև Ամիրյանը հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, գրված ամենատարբեր ժանրերում` վոկալ, գործիքային, կամերային, խմբերգային և սիմֆոնիկ: Նրա երաժշտությունը հնչել է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Իսրաելում, ԱՄՆ-ի տարբեր նահանգներում, Լեհաստանում, Անգլիայում, Բելգիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Հոլանդիայում և Ճապոնիայում, ճանաչված տարբեր կատարողների, այդ թվում դաշնակահարներ Հայկ Մելիքյանի, Ջեֆրի Ջակոբի (ԱՄՆ), տերեմինահար Թորվալդ Ջորգենսենի (Հոլանդիա), ամերիկյան «Carme Diem» լարային կվարտետի, ԱՄՆ-ի Կանզաս քաղաքի «Metropolitan Choral» երգչախմբի, գերմանական «Oktoplus» անսամբլի և Բրեմեն քաղաքի կամերային նվագախմբի կատարմամբ: 2013-ին հյուսիսային գերմանական ռադիոյի (NDR Norddeutscher Rundfunk) պատվերով Ամիրյանը ստեղծագործություն է գրել գերմանական «Oktoplus» անսամբլի համար, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականին Հանովերում: 2016-ին Հայաստանում լույս է տեսել նրա դաշնամուրային ստեղծագործությունների առաջին ձայնասկավառակը Հայաստանի Վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Ստեղծագործական գործունեությանը զուգահեռ Ամիրյանը հանդես է գալիս նաև որպես դաշնակահար` կատարելով իր հեղինակային ստեղծագործությունները, դասական և ժամանակակից գործեր, ինչպես նաև դաշնամուրային իմպրովիզացիաներ տարբեր ոճերում: Նա մենահամերգներ է ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում: Ամիրյանը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային կոնֆերանսների և փառատոների, այդ թվում՝ ԱՄՆ-ի Միսսուրիի համալսարանի Սենտ Լուիս քաղաքում անցկացված Women In The Arts միջազգային կոնֆերանսին, Լոնդոնի Դաշնամուրային Երաժշտության Միջազգային Սիմպոզիումին, Հարթֆորդի Կին Կոմպոզիտորների Երաժշտության Փառատոնին, հարավային Ֆլորիդայի համալսարանում անցկացվող Ժամանակակից Երաժշտության Միջազգային Փառատոնին, Քալիֆոռնիայի համալսարանում անցկացվող Hildegard Festival of Women in The Arts փառատոնին, ինչպես նաև Հավայան Կղզիներում անցկացվող ամենամյա Արվեստների և Հումանիտար Գիտությունների Միջազգային կոնֆերանսին:

Հոլանդացի ճանաչված տերեմինահար Թորվալդ Ջորգենսենը, որպես մենակատար և կամերային կատարող, համերգներով հանդես է եկել Եվրոպայի ամենատարբեր երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Թուրքիայում և Կիպրոսում: Որպես մենակատար` ելույթ է ունեցել աշխարհի ճանաչված մի շարք նվագախմբերի, այդ թվում՝ Բրյուսելի, Բոստոնի, Սթանֆորդի, Կիպրոսի և Թուրքիայի սիմֆոնիկ նվագախմբերի, Ռոյալ Ստոկհոլմ Ֆիլհարմոնիկ նվագախմբի, Բրեմենի կամերային նվագախմբի, Բուրսայի պետական սիմֆոնիկ նվագախմբի, Օտտավայի կամերային նվագախմբի, ինչպես նաև Հոլանդական Թատրոնի նվագախմբի հետ: Նա մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների, այդ թվում՝ Ռոտերդամի միջազգային կինոփառատոնին, Հոլանդիայում անցկացվող Festival Classique և Բախի փառատոներին, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում անցկացվող Thereminology միջազգային փառատոնին, Անգլիայում անցկացվող Hands Off փառատոնին: Նրա կատարումները բազմիցս հնչել են ռադիոյով և հեռուստատեսությամբ ինչպես Եվրոպայում այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում: Հատուկ նրան նվիրված ստեղծագործություններ են գրել մի շարք հեղինակավոր կոմպոզիտորներ, այդ թվում կանադացի կոմպոզիտոր Սիմոն Բերտրանդը և ամերիկացի կոմպոզիտոր Անիս Ֆուլեյհանը:

«Նոր Հայաստան նոր Հայրապետ» շարժման հրավեր դրամահավաքը Էդոյի հաշվեհամարներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА