o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ին հակառակ` դատական անկախությունը նվազում է, օլիգարխիկ վերահսկողությունը` աճում

17.05.2018 12:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԹԱՎՇՅԱ ՏԵՌՈՐ
ԵՄ-ին հակառակ` դատական անկախությունը նվազում է, օլիգարխիկ վերահսկողությունը` աճում

Երեկ Եվրոպական խորհրդարանը Հայաստանին կոչ արեց զգալի առաջընթաց արձանագրել մի շարք ոլորտներում, այդ թվում` դատական համակարգի անկախության ու օլիգարխիկ վերահսկողության դեմ պայքարում: Այս երկու ոլորտները նոր իշխանությունների համար բավականին խնդրահարույց են լինելու:

«Վարկանիշը վերջնական ջախջախումից փրկելու համար դատական իշխանության հիմնահատակ արժեզրկումը չի օգնի»

Բանն այն է, որ այսօր դատական համակարգի վրա կատարվում է աննախադեպ ճնշում, թե՛ նոր` հեղափոխական իշխանությունների կողմից, թե՛ դատապարտվածների հարազատների ու փաստաբանների կողմից: «Հեղափոխությամբ ծնված» վարչապետ Նիկոլը առաջարկում է ակնհայտ հանցանք գործած անձանց հարցը դատական համակարգի փոխարեն լուծել ինչ-որ հանրային քննարկումներում: Թե ինչպիսի՞ն է դրա մեխանիզմը, ոչ մեկին հայտնի չէ: Կարելի է, իհարկե, հիշել հին Հռոմում կամ հին Հունաստանում  հանրային հավաքներում կայացվող վճիռների մասին: Ի դեպ, մօտ 2000 տարի առաջ այդպիսի մի հանրային վճռի արդյունքում Քրիստոսը խաչվեց, իսկ հանցագործ Բարաբան արդարացվեց: Բոլոր դեպքերում, թե ՛ դատական գորրծառույթների վերաբերյալ Նիկոլի հակաօրինական եւ հակատրամաբանական առաջարկությունները , թե՛ դատապարտյալների հարազատների կողմից փողոցներ փակելը եւ վրանային ճամբարներ սարքելը որեւէ առնչություն չունի անկախ դատական համակարգի հետ: Ակնհայտ է, որ այս պարագայում, երբ երկրում, ըստ էության, չկա  օրինականության նշույլ, ոստիկանությունը մատնված է անգործության, իսկ պատգամավորների տների եւ քաղաքապետարան-գյուղապետարանների վրա անարգել ու անպատիժ հարձակումները վկայում են, որ այսօր յուրաքանչյուր ոչ նիկոլալական պաշտոնյա պետք է ինքը լուծի իր եւ իր ընտանիքի, ինչպես նաեւ` իր աշխատակազմի անվտանգության հարցը, խոսել դատական համակարգի անկախության մասին զավեշտալի է: Բա որ ցուցարարները հիմա էլ գան դատավորների տները...

Ինչ վերաբերում է Եվրոպական խորհրդարանի հաջորդ  կոչին` պայքար մղել օլիգարխիկ վերահսկողության դեմ, ապա դա դժվար է պատկերացնել ներկայիս հետհեղափոխական Հայաստանում, երբ «Շոկոլադե» օլիգարխներ Վարդանյան եղբայրները ոչ միայն «սպոնսոր» կանգնեցին հեղափոխությանը, այլեւ «գործից հանեցին» երկու ԱԺ պատգամավորների. երբ Հայաստանի ամենահզոր օլիգարխներից մեկը` Գագիկ Ծառուկյանը եւ իր անվան խորհրդարանական խմբակցությունը (ինչն արդեն իսկ ժողովրդավարական տեսակետից նոնսենս է) դարձել են նոր իշխող կոալիցիայի անդամ, արդեն ունեն փոխվարչապետ, 4 նախարար եւ դեռ կունենան բազմաթիվ պաշտոնյաներ գործադիր իշխանության բուրգում: Հետեւապես , ներկայիս Հյաաստանում ճիշտ կլինի խոսել ոչ թե օլիգարխիկ վերահսկողության նվազման, այլ ընդհակառակը` պետք է արձանագրել այդպիսի ազդեցության կտրուկ աճ:

Այնպես որ, «համաժողովրդական շարժման» վարչապետ Նիկոլը այսօր  դեռեւս որեւէ պատասխան Եվրոպական խորհրդարանի կոչին տալ չի կարող: Սակայն  պատասխան տալ պետք է: Չէ՞ որ Եվրոպական խորհրդարանը հիշեցրել է, որ ԵՄ-ի արժեքներից շեղումը կարող է հանգեցնել այնքան գովերգած եւ «երազած» ՀՀ-ԵՄ համաձայնագրի կասեցմանը:

Արմենակ Հովհաննիսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА