ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևն է տեղացել

17.05.2018 11:37 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Թուրքիայում վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաուժեղ անձրևն է տեղացել

Տեսագրության մեջ, որ նկարահանել են ականատեսները, երևում է, թե ինչպես է ջրի հզոր հոսքը քշում մարդատար և բեռնատար ավտոմեքենաները փողոցով դեպի ներքև, նրանցից մի քանիսում մարդիկ են նստած։ Ավտոսիրողներից մեկը նստած է իր մեքենայի թափքի վրա՝ կամ չհասցնելով ժամանակին պատսպարվել անվտանգ վայրում, կամ էլ չցանկանալով բաժանվել իր մեքենայից։

Թուրքիայում անցկացված ընտրություններում, ըստ նախնական տվյալների, առաջատար են Էրդողանն ու նրա կուսակցությունը

Բարեբախտաբար ոչ ոք չի զոհվել, միայն երեք մարդ է քաղաքում տուժել և ստիպված եղել բուժօգնության դիմել։ Սակայն նույնը չի կարելի ասել մեքենաների մասին. նրանցից շատերը հիմնովին վերանորոգման կարիք ունեն, բայց սկզբում դեռ պետք է մարդիկ գտնեն իրենց մեքենաները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА