ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միշտ Մասիսի հետ եմ». հեռու ու մոտիկ Արարատն Անուշավան Վարդանյանի աչքերով

17.05.2018 01:03 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Միշտ Մասիսի հետ եմ». հեռու ու մոտիկ Արարատն Անուշավան Վարդանյանի աչքերով

«Նարեկացի» արվեստի միությունում մայիսի 21-ին՝ ժամը՝ 18:30-ին, տեղի կունենա ԱՆՈՒՇԱՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ լուսանկարների ցուցահանդեսը, որը կրում է «Հեռու եւ մոտիկ Արարատ» խորագիրը: Գրեթե վեց տասնամյակ իր տեսախցիկով բնության տեսարաններ, դեպքեր ու դեմքեր անմահացրած Ա. Վարդանյանն իր ողջ ստեղծագործական կյանքում առաջին անգամ ցուցահանդես կունենա, ինչի մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

Մովսես Հակոբյանը կրկին պաշտոն ունի

«Եթե արդեն ՀՀ մշակույթի նախորդ նախարար Արմեն Ամիրյանը չլիներ, երեւի թե, այս ցուցահանդեսն այդպես էլ իրականություն չդառնար, ինչի համար շնորհակալ եմ: Ասեմ, որ ցուցահանդեսի լուսանկարներում ներկայացված է լինելու բացառապես ազգային խորհրդանիշ Արարատն իր ամբողջ վեհությամբ եւ գեղեցկությամբ: Չուզեցի այլ նկարներ խառնել Արարատի հետ», - պատմում  է լուսանկարիչը:

Ա. Վարդանյանը նշում է, որ Արարարտն ամեն անգամ նկարելու համար՝ կիլոմետրերով ճանապարհ է անցում՝ լինի ձյուն, թե՝ ամառային տապ. «Ու դեռ էլի նկարում եմ, ամեն անգամ մի նոր կողմից եմ փորձում բացահայտել Արարատը: Ընդհանրապես, ես միշտ Մասիսի հետ եմ»:

Ի դեպ, Ա. Վարդանյանը լուսանկարչական ապարատն առաջին անգամ իր ձեռքը վերցրել է 2-րդ դասարանում եւ վեց տասնամյակ է, ինչ նրա ամենատես աչքը ֆիկսում ու պատմություն է դարձնում յուրաքանչյուր լուսանկար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА