ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թավշյա հեղափոխության» ծիածանագույն երագները Երեւանի քաղաքապետարանում

17.05.2018 01:54 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Թավշյա հեղափոխության» ծիածանագույն երագները Երեւանի քաղաքապետարանում

Այսպես ասած «թավշյա հեղափոխությունը» գունավոր, ավելի ճիշտ՝ ծիածանագույն երագներ է ստանում:

Երեւանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ ցուցարարներ առավոտից հավաքվել ու պահանջում էին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Բայց, այդքանով չբավարարվելով որոշ դեմքեր, այդ թվում՝ ԼԳԲՏ-ականներ հայտնվեցին քաղաքապետարանի շենքի ներսում:

Անձրևաջրերի, ջրահեռացման սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ. Ա. Գևորգյան

Ի դեպ, ուշագրավ է այն, որ Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ցույցերին բավական ակտիվ մասնակցություն ունեն ՀՀ-ում ԼԳԲՏ լոբինգ իրականացնող գրեթե բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչները: Սա թերեւս ունի իր պատճառները, չէ՞ որ հենց Տարոն Մարգարյանի օրոք մոտակա «գոմայգի» դարձած այգիները վերադարձվեցին երեւանցուն՝ այնտեղ տեղադրելով տեսախցիկներ ու բարեկարգելով տարածքը: Այնպես որ, ավելի լավ Երեւանը հեչ ձեռնտու չէ ԼԳԲՏ համայնքին եւ մերժվածները որոշել են մերժել Տարոն Մարգարյանին: Ի վերջո, միամտություն կլինի հավատալ նրան, որ նույն այդ այգիներում «բուն»  դրած ԼԳԲՏ-ականները հանկարծ այսօր հիշել եւ մտահոգվել են բնապահպանական խնդիրներով

Թե ում են ուզում մերժել ցուցարարները եւ ում թույլ տալիս հայտնվել իրենց շարքերում, դեռ մի բան էլ «կոտրատվել» տեսախցիկների առաջ Երեւանի քաղաքապետարանի շենքի ներսում, առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА