ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոհանին իսլամական աշխարհին կոչ է արել միավորվել Իսրայելին դիմակայելու համար

16.05.2018 21:13 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռոհանին իսլամական աշխարհին կոչ է արել միավորվել Իսրայելին դիմակայելու համար

Իսլամական աշխարհի երկրները պետք է միասնական դիրքորոշում մշակեն պաղեստինցիների դեմ Իսրայելի հանցագործություններին պատասխան տալու համար: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին թուրք պաշտոնակցի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում:

Իրանցի նախագահն ընդգծել է, որ «իսլամական երկրներին անհրաժեշտ է միավորվել և վճռական միջոցներ ընդունել Իսրայելի դեմ»: «ՄԱԿ-ը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է կատարեն իրենց պարտականություններն այս ճգնաժամային շրջանում և պաշտպանեն Պաղեստինի ժողովրդին», - ասել է Ռոհանին:

Էրդողանն, իր հերթին, նշել է, որ Թուրքիան հրաժարվում է ցանկացած խաղաղ ծրագրից, որը չի բավարարի պաղեստինյան ժողովրդի իրավունքները»: Թուրք առաջնորդի խոսքով՝ «եկել է ժամանակը, որ իսլամական պետություններն իրենց դերակատարությունն ունենան պաղեստինյան հարցում»:

Մեծ Բրիտանիայում պակիստանցի կինն ազատազրկման է դատապարտվել՝ դստերը հայրենիքում բռնի ամուսնացնելու համար

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА