ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տարոն Մարգարյանը հրաժարական չի պատրաստվում տալ

16.05.2018 20:07 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տարոն Մարգարյանը հրաժարական չի պատրաստվում տալ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու անհրաժեշտություն չի տեսնում։

«Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գալիս է իշխանության, փորձի ճնշել տեղական իշխանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ընտրովի մարմիններ են», - այսօր քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տարոն Մարգարյանը։

Նրա խոսքով՝ քաղաքապետարանը շարունակում է իր աշխատանքը, որի ընթացքում «շենացնելու են Երևանը»։

Արմավիրի մարզպետը հրաժարականի դիմում է գրել

«Երևանցիներով այս տարի նշելու ենք մեր քաղաքի 2800-ամյակը», - հայտարարեց Մարգարյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել ու հեռանալով։

Նշենք, որ քաղաքապետի ճեպազրույցի ժամանակ տարածքում հավաքվել էին Տարոն Մարգարյանի կողմնակիցները, ովքեր հրաժարականի մասին հարցը ընդունեցին գոռում-գոչյուններով, «ի՞նչ հրաժարական» բացականչություններով։

Այսօր առավոտից Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց մի խումբ ակտիվիստներ պահանջում էին Տարոն Մարգարյանի հրաժարականը, ինչպես նաև հանդիպում՝ քննարկելու Մյասնիկյանի արձանին հարող տարածքում գտնվող այգու ճակատագիրը։

Քաղաքապետը, սակայն, նրանց հետ չհանդիպեց և պատճառաբանեց, որ այլ վարչական շրջաններում աշխատանքային հանդիպումներ է ունեցել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА