ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Facebook-ը առաջին եռամսյակում հեռացրել են սոցցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն

16.05.2018 19:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Facebook-ը առաջին եռամսյակում հեռացրել են սոցցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն

Ամերիկյան Facebook ընկերության աշխատակիցներն ընթացիկ տարվա առաջին երեք ամսում հեռացրել են սոցիալական ցանցում զետեղված ավելի քան 865 միլիոն հաղորդագրություն, մասնավորապես սպամ, ահաբեկիչների քարոզչական նյութեր, մերկությունը ցուցադրող լուսանկարներ և տեսագրություններ, ասված է ընկերության պաշտոնական բլոգում հրապարակված զեկույցում: 

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ արձակելով ավելի քան 1500 կրակոց

 

Զեկույցում առաջին անգամ բերված են ստույգ և մանրամասն տվյալներ սոցցանցում արգելափակված տեղեկատվության ծավալի և բնույթի վերաբերյալ: Դրանից հետևում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում հեռացվել է պնդերես գովազդով 837 միլիոն հաղորդագրություն, բռնությանը վերաբերող 3,4 միլիոն գրառում, մերկությունը ցուցադրող տեսագրություններ և լուսանկարներ պարունակող 21 միլիոն նյութ: Բացի դրանից, հեռացվել է 1,9 միլիոն հաղորդագրություն ահաբեկչական խմբավորումների քարոզով, նաև  2,5 միլիոն հաղորդագրություն, որտեղ բերվել են արտահայտություններ՝ միտված, մասնավորապես, ազգային, էթնիկական և ռասայական ատելության բորբոքմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА