ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում բողոքների սկսվելուց ի վեր

16.05.2018 18:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում բողոքների սկսվելուց ի վեր

Հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածի սահմանին բողոքների սկսվելուց ի վեր, հայտնել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ), փոխանցում է РИА Новости-ն:

Արտակարգ դեպք Երևանում. բեռնատարի վրա տեղադրված վերամբարձիչն ընկել է 20 հոգու տեղափոխող մարդատար Газель-ի վրա

 

«Մարտի 30-ից հազարից ավելի երեխաներ են վերքեր ստացել Գազայի հատվածում գործադրված բռնության հետևանքով: Այդ վերքերից շատերը ծանր են և կարող են հանգեցնել լուրջ բարդությունների, ներառյալ անդամահատումը», - ասված է հաղորդագրության մեջ: 

 

ՅՈւՆԻՍԵՖ-ը նշում է, որ Գազայի հատվածի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունները հանգեցրել են այդ շրջանի առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության ուժեղացմանը, որը տուժում է էլեկտրականության մշտական անջատումներից, վառելիքի, դեղորայքի և բժշկական սարքավորումների անբավարարությունից:

Հիվանդանոցները գլուխ չեն հանում ծանր վերքերով պացիենտների թվաքանակի աճից: Մայիսի 16-ին ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը բժշկական հումանիտար օգնությամբ, այդ թվում՝ հակաբիոտիկներով, երկու բեռնատար է հասցրել Գազա: Օգնությունը պետք է բավարարի 70 հազար մարդու: ՅՈւՆԻՍԵՖ-ը կոչ է անում բոլոր կողմերին՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում երեխաներին պաշտպանելու համար: Գազայի հատվածում մայիսի 14-ին բողոքի ակցիաներ են անցկացվել Իսրայելի կազմավորման 70-րդ տարեդարձի և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ֆոնին:

Իսրայելացի զինվորները կրակ են բացել բողոքի ակցիաների մասնակիցների վրա, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 61 պաղեստինցի, տուժածների թիվը հասել Է 2,7 հազարի: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА