ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Նախարարներ են նշանակել էդ դաշինքներից, չգիտեմ որտեղից, դրանք ո՞վ են» (Տեսանյութ)

16.05.2018 17:57 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Նախարարներ են նշանակել էդ դաշինքներից, չգիտեմ որտեղից, դրանք ո՞վ են» (Տեսանյութ)

Բաղրամյան փողոցը փակել եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նստավայրի առաջ այսօր ցույց էին անում ավտո ներկրողներն ու տաքսու վարորդները: Թե որն էր նրանց պահանջը, «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահ ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ մանրամասնեց. «Պահանջում ենք զրոյացնել մեր անցյալը` տեսախցիկների, լիցենզիաների, ԱՊՊԱ-ների պարտքերը, եւ նստել ու լսել մեր դասախոսությունն ուղղված բոլոր աշակերտ նախարարներին, հետո նոր գալ, նստել թախտին»:

«Բիզնեսը եւ քաղաքականությունն անհամատեղելի են». կոալիցիա  «Ծառուկյան» դաշինքի հետ չե՞ն կազմի

Տ. Հովհաննիսյանը հեռախոսազրույց ունեցավ նաեւ Բաղրամյան 26-ից ինչ-որ Ղազարյանի հետ, ապա պնդեց. «Հիմա պարոն Փաշինյանը երեք նախարարներին կանչում է մոտը, մենք գալիս ենք էդտեղ, եթե չէ, ուրեմն` հաջողություն: Ոստիկանապետը նշանակվել է, տրանսպորտի նախարարը նշանակվել է, ՊԵԿ-ի նախագահն էլ դե կա»:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի նշանակած կադրերին` «Ավտովարորդների լիգայի պաշտպանություն» ՀԿ նախագահն ասաց. «Նախարարներ են նշանակել էդ դաշինքներից, չգիտեմ որտեղից, դրանք ո՞վ են: Առեւտրի տան ղեկավարը կամ ՀՔԾ-ի քննիչը եկել ա, նախարար դարձել: Էհ, ՀՔԾ-ի քննիչ լիքը բարեկամներ ունեինք էլի, նրան ի՞նչ բացատրեմ: Հիմա ինձ ասում են` սպասի, երեք ամիս հետո խելքի գանք նոր: Ասում են` ձեւավորվում ենք, նոր ենք ծանոթանում կոստյում ենք առնում, շալվար ենք առնում… Ժամանակ տանք, որ գնան մսամթերային կոմբինատից մեկին բերեն տեղակա՞լ, գնան ջրվորին բերեն դնեն պաշտոնի՞»:

Տ. Հովհաննիսյանի կարծիքով`տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալներով, բաժնի պետերով բոլորը պիտի փոխվեն. «Մտնում ես ավտոմաքսատուն երեսիդ նենց են նայում, ոնց որ թուրքը հային նայի: Էս ուղեւորափոխադրող վարորդներն էնքան ակտեր ունեն` 3 միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն… Պիտի կառավարությունում օրենք ընդունեն, թե որ օրենքի պատճառով մի հայ մահացավ, դա բիզմնես ցեղասպանություն է»:

Հավելենք, որ ՀՀ վարչապետին, ՀՀ տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարին, ՊԵԿ նախագահին եւ ոստիկանապետին հանդիպել ցուցարարներին այդպես էլ չհաջողվեց, սակայն նրանց հետ հանդիպում ունեցավ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА