ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որքան շատ են բանակցող կողմերը, այդքան ավելի դժվար է հասնել արդյունքի». քաղաքագետ

16.05.2018 17:55 ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐՑԱԽ
«Որքան շատ են բանակցող կողմերը, այդքան ավելի դժվար է հասնել արդյունքի». քաղաքագետ

ԱՊՀ երկրների ինստիտուտների Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԻ խոսքով` Արցախյան հարցի կարգավորման ընդունված ձեւաչափը Հայաստանի համար միայն բանակցություններն են:  Ըստ նրա, հայկական կողմը վերահաստատում է այն տեսակետը, որ Արցախի հիմնախնդրի լուծումը հնարավոր է միայն բանակցային գործընթացի շրջանակներում: Նրա կարծիքով, այդ բանակցությունների շրջանակներում որպես  վերջնանպատակ չի փոխվել եւս մեկ հանգամանք, որտեղ դե ֆակտո գոյություն ունեցող Արցախի կարգավիճակը, որպես անկախ պետություն, պետք է ստանա հաստատումն դե յուրե, որտեղ Արցախը կստանա իր ճանաչումը որպես  միջազգային իրավունքի սուբյեկտ. «Ըստ էության վերջնանպատակը եղել է այն, թե ինչպես են հասնելու  այս նպատակին, եթե Ադրբեջանն ունի այլ մոտեցումներ, ապա դրանք հայտնի չեն: Նրանք առայժմ հայտարարել են այն մասին, որ պատրաստ են բանակցային գործընթացի շարունակության, հայաստանյան կողմը միշտ պատարստ է եղել բանակցությունների եւ միշտ հայտարարում է, որ բանակցությունները չունեն այլ ընտրանք»,-«Իրավունքի» հետ զրույցում նշեց Ալեքսանդր Մարկարովը:

Պոլսահայությունն ահաբեկված է «հոգևոր հոր» ՝ Աթեշյանի կողմից. Պողոս Եղիազարյան

Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, քաղաքագետը նկատեց, որ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները միշտ էլ երկխոսություն են ունեցել նաեւ Արցախի ներկայացուցիչների հետ. «Բոլորն էլ հասկանում են մի բան, որ խնդրի վերջնական լուծումը կարող է լինել միայն այնպիսին, որին համաձայանությունը կտա նաեւ պաշտոնական Ստեփանակերտը: Այսինքն` միջնորդված ձեւով Ստեփանակերտի ներգրավվածությունը բանակցային գործընթացում`  միշտ եղել է: Թե ինչ վտանգներ կարող են լինել, եթե Արցախը դառնա բանակցային կողմ, շատերը պնդում են, որ այդ դեպքում  կարող է ի հայտ գալ եւս մեկ բանակցային կողմ` ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, որոնք  առաջադրվելու են Ադրբեջանի կողմից:  Սակայն չմոռանանք նաեւ` որքան շատ են բանակցող կողմերը, այդքան ավելի դժվար է հասնել արդյունքի: Արդյոք կա այլընտարք Արցախը ներկայացնելու բանակցություններում`պայմանավորված է ոչ միայն այն ցանկություններով, որոնք  ներկանայցվում են, այլեւ հնարավորություներով: Կա նաեւ մեկ շատ կարեւոր հանգամանք եւս, որ Արցախը ֆիզիկապես ներկա չգտվելով բանակցային գործընթացում, նրա ձայնը ներկայացված է եղել բանակցային կողմերի միջեւ եւ միջնորդների  կողմից»,-հավելեց քաղաքագետը եւ ընդգծեց, որ վարչապետի նման հայտարարությունը դիտարկում է, որպես առաջարկ, որը  դրվելու է քննարկման`Հայաստանի, Ադրբեջանի եւ Մինսկի խմբի համանախագահողների կողմից եւ կստանա իր պատասխանը.«Արդյո՞ք սա իրական է, թե` ոչ, մենք հասկանում ենք մեկ բան, որ  եթե նման առաջարկ լինելու է, ապա այն Ադրբեջանի կողմից կարող է ստանալ հակառաջարկ»,-եզրափակեց քաղաքագետը:  

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА