ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո°Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

16.05.2018 22:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո°Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԽՈՍՏԱՑԱԾ  ՏՆՏԵՍԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոր կառավարության ձեւավորումը զերծ չմնաց քննադատություններից: Քննադատները հիմնականում շեշտը դնում են նրա վրա, որ կառավարությունում մեծ թիվ է կազմում անփորձ (գոնե տեսանելի փորձ չունեցող) նախարարները, որոնցից դժվար է ասել, թե ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ: Իսկ ահա լավատեսներն այն մտքին են, որ էականը նախարարը չէ, այլ՝ վարչապետը, որ բավական է Նիկոլը ձեռքը սեղանին խփի, եւ նախարարները տեղը-տեղին կաշխատեն:

Ստոմատոլոգներն ահազանգում են`ոլորտում Էլեկտրոնային համակարգի ներդրումը կտանի գնաճի

Միգուցեեւ ձեռքը սեղանին խփելու տարբերակը երբեմն կարող է աշխատել: Բայց ամբողջ հարցն այն է, թե դա նախարարների վրա կազդի՞...

Երկրի տնտեսական թռիչքը, բնական է, պետք է ապահովեն տնտեսական ուղղության նախարարները: Բայց հետաքրքիր է՝ ինչպե՞ս է վարչապետը ներազդելու նրանց վրա, միայն «վարչապետի հանձնարարական» ռեսուրսը կբավարարի՞: Նկատի ունենք, որ տնտեսական ոլորտների նախարարների վրա ներազդելու այլ ռեսուրս վարչապետը չունի. նրանք, այսպես ասած, իր մարդիկ չեն: Սկսենք թվարկել: Այսպես, տնտեսական ուղղության ամենաառանցքային՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը վստահվել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին: Ասենք, երկրորդ առանցքային տնտեսական ուղղությունը՝ գյուղատնտեսությունը եւս ՀՅԴ-ինն է՝ նախարարը Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն է: Ժամանակից առաջ չընկնենք, միգուցե երկուսն էլ իրենց գործը փայլուն կատարեն: Սակայն այս պահին որոշ մտավախություններ, այնուամենայնիվ, կան: Սկսենք Արծվիկ Մինասյանից, ով կառավարությունում նոր մարդ չէ. արդեն հասցրել է մեկ անգամ, մինչ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն վերանվանումը, աշխատել էկոնոմիկայի նախարար, եւ ձախողումն ակնհայտ էր: Ասենք, բնապահպանության նախարարի պաշտոնում եւս պարոն Մինասյանին չհաջողվեց ոչնչով աչքի ընկնել: Հասկանալի է՝ այն ժամանակ նրա «ձեռքը բռնում էին», «չէին թողնում» Հայաստանի համար որեւէ լավ բան անել: Չնայած նման բացատրությունն այս դեպքում չի անցնի. պարոն Մինասյանն այդ պաշտոնները զբաղեցրել է կուսակցական քվոտայով՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի արդյունքում: ՀՅԴ-ն էլ դրանով իր նախարարների գործունեության համար ստանձնել էր պատասխանատվություն: Այսինքն, եթե մեկը պարոն Մինասյանի ձեռքը բռներ եւ չթողներ աշխատել, ՀՅԴ-ն կարող էր բողոքել, ընդհուպ՝ կոալիցիայից դուրս գալ: Բայց չէ՝ ո՛չ Ա.Մինասյանը եւ ո՛չ էլ՝ ՀՅԴ-ն երբեւէ նման բողոքներ չեն հայտնել, այսինքն՝ պարոն Մինասյանի ձախողումը պետք է հենց իր մեջ փնտրել:

Ինչ վերաբերում է Արթուր Խաչատրյանին, ապա այստեղ հետեւյալ հարցը կա. ինչպե՞ս է ֆիզիկոսը ¥թեկուզեւ՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու է¤ ղեկավարելու հայաստանյան ծայրահեղ բարդ գյուղատնտեսությունը: Ա.Խաչատրյանը չէ, Էյնշտեյնն էլ լիներ, մեկ է՝ խիստ կասկածելի է, որ ֆիզիկոսը գյուղատնտեսությունից գլուխ կհանի:

«Սա ուղղակի անիմաստ միջոցառում է». Մհեր Մկրտչյան

Տնտեսական հաջորդ առանցքային ուղղությունը՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ԲՀԿ-ի քվոտայով ղեկավարում է Արթուր Գրիգորյանը: Այս դեպքում եւս՝ նա իր մասնագիտությունից շատ հեռու պաշտոն է ստացել. արդարադատության փոխգնդապետը պետք է կառավարի էներգետիկայի եւ հանքային ոլորտի կարգի բարդագույն ուղղությունները: Եթե հաջողացրեց, հալալ լինի իրեն: Մոտավորապես նույնը կարելի է ասել ԲՀԿ-ական մյուս նախարարի մասին. նախկին քննիչ Աշոտ Հակոբյանը ղեկավարելու է լուրջ մասնագիտացում պահանջող տրանսպորտի, կապի եւ ՏՏ ոլորտները:

Իհարկե, կառավարությունն ունի նաեւ տնտեսական բլոկը համակարգող փոխվարչապետ: Նախորդ կարճատեւ կառավարությունում այդ ֆունկցիան պետք է կատարեր առաջին փոխվարչապետը: Հիմա է՞լ է լինելու այդպես, դեռ վերջնական հստակեցում չկա: Բայց եթե այդպես լինի, ուրեմն համակարգումն իրականացնելու է մասնագիտությամբ պատմաբան Արարատ Միրզոյանը: Կամ եթե ոչ, ուրեմն մյուս փոխվարչապետները՝ Տիգրան Ավինյանը կամ Մհեր Գրիգորյանը: Նրանք էլ ֆինանսիստներ են: Ճիշտ է, սա մի փոքր ավելի մոտ է տնտեսության իրական հատվածին, սակայն վստահեցնում ենք՝ ավելի լավ է տնտեսությունը ղեկավարի պատմաբանը, քան՝ ֆինանսիստը:

Այսպիսով, զուտ մասնագիտական ունակությունների առումով նախարարներն ակնհայտորեն խնդիրներ ունեն. նրանցից լավագույն դեպքում մեկը-երկուսն է մասնագիտորեն տիրապետում իրեն վստահված ոլորտին: Ընդ որում, սխալ է այն տեսությունը, թե նախարարը պետք է քաղաքական ֆունկցիա կատարի. առանց մասնագիտորեն ոլորտին տիրապետելու, հազիվ թե նորմալ ոլորտային քաղաքականություն հնարավոր լինի վարել: Իսկ եթե նախարարը մասնագետ չէ, ապա մեծ է հավանականությունը, որ անգամ լավագույն մղումներն ու վարչապետական բոլոր «դաբրոներն» ունենալով, պարզապես չկարողանա մասնագիտորեն իրավիճակին տիրապետել: Սակայն խնդիրը միայն մասնագիտականը չէ: Տեսեք. գործնականում տնտեսական բոլոր առանցքային ուղղությունները հանձնվել են նախ՝ ՀՅԴ-ին, ապա՝ ԲՀԿ-ին: լավ, ենթադրենք բոլորը կամ նախարարներից մեկը ձախողվեց, ո՞վ է քաղաքական առումով գոնե ձեւական պատասխանատվություն կրելու: Կառավարությունը, ըստ էության, լինելով կոալիցիոն, այնուամենայնիվ՝ ձեւավորվել է բացառապես բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, այսինքն՝ իրավական առումով ներգրավված կուսակցությունները որեւէ պատասխանատվություն չեն կրելու: Դա էլ նշանակում է, որ հենց վարչապետի վրա է պատասխանատվության ողջ բեռը բարձվելու, այն դեպքում, երբ քաղաքական առումով նա չունի «ձեռքը սեղանին խփելու»՝ նույն նախարարներին պարտադրելու եւ ոչ մի գործուն մեխանիզմ: Իհարկե, կարող է ներգրավված կուսակցություններից պահանջել՝ վատ նախարարին փոխել մեկ ուրիշով: Բայց ո՞րն է երաշխիքը, որ վատի փոխարեն ավելի վատին չեն տա: Վարչապետը կարող է նաեւ կոնկրետ նախարարությունը վերցնել կուսակցություններից մեկից: Բայց այդ դեպքում էլ՝ խորհրդարանում ձայների խնդիր կա. հակառակ դեպքում հազիվ թե Արծվիկը նորից նախարար դառնար: Չնայած մյուս կողմից էլ՝ անցած կոալիցիան միանգամայն օրինական էր՝ փաստաթղթի վրա հիմնված: Եվ դա ամենեւին էլ չխանգարեց նույն ՀՅԴ-ին՝ իր իսկ ստանձնած պարտավորություններից մի րոպեում հրաժարվել: Ուրեմն՝ հիմա՞ պետք է ինչ-որ բանի համար պատասխանատու լինի...

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА