ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է»

16.05.2018 22:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
«ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ Է»

«Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալով` ԱՄՆ փորձում է ցույց տալ,որ ինքն է միակ այն գերտերությունը, որը կարող է խաղի կանոններ թելադրել ողջ աշխարհին: Եվ հենց այդ քայլով` ԱՄՆ-ն համաշխարհային պատերազմ սկսելու, այսպես ասած, մեկնարկը տվեց: Այսինքն` ցույց տվեց, որ ոչնչի առաջ կանգնողը չէ: Թրամփը հավանաբար առաջնորդվում է ռուս հայտնի ժողովրդական ասացվածքով. «Պոսլյե մենյա խոտ պոտոպ»: «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով ԱՄՆ-ի միջուկային համաձայնագրից միակողմանի դուրս գալու հնարավոր հետեւանքներին, այս կարծիքը հայտնեց Հալեպի հայ համայնքի ղեկավար ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍԵԼԻՄՅԱՆԸ: Շարունակելով միտքը` պարոն Սելիմյանը մանրամասնեց.

Կիմ Չեն Ընը հայտարարել է Թրամփի հետ հանդիպելու ամուր մտադրության մասին

 

«ՍԻՐԻԱՅԻ ԳԼԽԻՆ ԱՌԿԱԽՎԱԾ ՎՏԱՆԳԸ ԵՎ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ԱԿՆՀԱՅՏ Է»

- Այլ խոսքով, իրողությունն այն է, որ համաշխարհային պատերազմի վտանգը չափազանց կանխատեսելի է, որովհետեւ այս լարվածությունը, բախումները հենց այնպես չեն: Այս ամենը առնչվում է աշխարհաքաղաքական մեծ հաշիվների, սպասելիքների հետ: Յուրաքանչյուր գերտերություն փորձում է իր շահը փնտրել, եւ եթե շահի հետապնդման ճանապարհին որեւէ կողմ քաղաքական հիասթափություն ապրի իր գործողությունների հաշիվների մեջ, ապա վտանգը, այն էլ՝ համաշխարհային մասշտաբով, անխուսափելի է այս շրջանների մեջ:

- Այսինքն` ամեն դեպքում կարծում եք, որ պատերազմի վտանգ կա՞: Տվյալ պարագայում ինչպե՞ս եք տեսնում Սիրիայի մասով հանգուցալուծումը:

- Ես կարծում եմ, որ Սիրիայի գլխին առկախված վտանգը եւ սպառնալիքը ակնհայտ է, եւ պետք չէ թեթեւամտորեն մոտենալ այս ամենին: Եթե համաշխարհային պատերազմ սկսվի, կտուժեն բոլոր երկրները անխտիր, որովհետեւ մեկը մյուսի հետ շաղկապված է քաղաքական, տնտեսական թելերով: Ինչ վերաբերում է կոնկրետ Սիրիային, ապա ակնհայտ է, որ ցանկացած գերտերություն փորձում է Սիրիայի կործանմամբ իր համար դիվիդենտներ շահել եւ իշխանության հասնել Սիրիայի տարածքում: Բայց թե համաշխարհային պատերազմի պարագայում ի՞նչ իրավիճակում կհայտնվի Սիրիան, ովքե՞ր կկանգնեն մեր երկրի կողքին, կանխատեսել նման քաոսային իրավիճակում անհնար է դառնում:

 

«ՊԱՏԵՐԱԶՄԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ ՄԵԶ ԶԳԱՑՆԵԼ ՏՎԵՑԻՆ ՄԵԿ ԱՄԻՍ ԱՌԱՋ»

- Պարո՛ն Սելիմյան, հայ համայնքը թեպետ ուղիղ իմաստով չի առնչվում աշխարհաքաղաքական գործընթացների հետ, բայց, այնուամենայնիվ՝ ինչպիսի՞ն է համայնքի տրամադրվածությունը:

- Իրականության մեջ, այո, ճիշտ նկատեցիք, մենք չենք խառնվում աշխարհաքաղաքական գործընթացներին: Բայց սիրիահայերը Սիրիայի բնակչության մեկ անբաժան մասն են, թեեւ, իհարկե, հայերը, որպես այդպիսին, որեւէ մի գերտերության կողմից թիրախավորված չեն: Բայց մենք գիտակցում ենք, որ եթե որեւէ մեկը թշնամի է Սիրիայի ժողովրդին, ուրեմն թշնամի է նաեւ մեզ` սիրիահայերիս: Եվ Սիրիայի գլխին առկախված ցանկացած վտանգ` վտանգ է նաեւ մեզ համար: Մենք աղոթում ենք, որ արդեն կատարվածից ավելի վատ բան չկատարվի Սիրիայի բնակիչներին: Բայց եթե Աստված մի արասցե, պատերազմի վտանգ զգանք, հայկական գաղութը ամբողջությամբ շատ արագ կհավաքվի եւ կհեռանա երկրից:

12-ամյա աղջկան բռնաբարել է եղբայրը, որից հետո խորթ հայրը սպանել է նրան

- Այսինքն` նման մտավախություն ունե՞ք:

- Այո, չափազանց մեծ մտահոգություն ունի հատկապես հասարակ ժողովուրդը` լինեն հայեր, թե սիրիացիներ: Այդ մտավախությունը, կրկին պատերազմի սպառնալիքը մեզ զգացնել տվեցին, երբ մեկ ամիս առաջ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հարվածներ հասցրին սիրիական կառավարական օբյեկտներին ապրիլի 14-ի լույս գիշերը: Այդ օրը Սիրիայում քաղաքացիական ու ռազմական օբյեկտների վրա կոալիցիան արձակել է «օդ-հող» դասի ավելի քան 100 հրթիռ: Ինչ էր սա, եթե ոչ ռեալ նախազգուշացում Սիրիային:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА