ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը Մելքումյանին ու Զոհրաբյանին մերժե՞լ է

16.05.2018 22:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նիկոլը Մելքումյանին ու Զոհրաբյանին մերժե՞լ է

Քաղաքական կուլիսներում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ «Ծառուկյան» դաշինքում դժգոհություններ կան կառավարությունում իրենց ներկայացվածության վերաբերյալ: Ավելին` այն, որ լուրեր էին շրջանառվում, թե նոր կառավարության կազմում կլինեն ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը եւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ամենեւին էլ ասեկոսեներ չէին, այլ այդպես էր կանխորոշված: Բայց, արի ու տես, որ ՀՀ վարչապետի աթոռին նստած Նիկոլ Փաշինյանը պնդել է իրենն ու մերժել երկուսի թեկնածությունն էլ: Դե, որպես «պատիժ» էլ նրանց փոխարեն, «Ծառուկյան» դաշինքից արտակարգ իրավիճակների նախարար է ստացել Հրաչյա Ռոստոմյանին: Ընդ որում` Ն. Փաշինյանն այդ մերժումներն էլի գցել է ժողովրդի վրա, թե «ժողովուրդը չի ուզում տեսնել նրանց նախարարի պաշտոնում», նույնիսկ Միքայել Մելքումյանի անցյալից է դրվագներ հիշել: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Փաշինյանին ձեռնտու չէին փորձված պատգամավորները, որոնք հանկարծ կարող էին որեւէ հարցում նրան ընդդիմանալ կամ օրակարգ թելադրել: Նա այս փուլում նախընտրում է գործադիրում տեսնել նրանց, որոնց լիովին կարող է կառավարել այնպես, ինչպես ինքը ցանկանա, կարճ ժամանակ անց էլ` հրաժեշտ տա նրանց:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА