ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

16.05.2018 21:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԻՆՉ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ԿԱՆ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

Հայաստանում փողոցային պայքարից հետո հանրությունը սկսեց ուշադիր հետեւել նոր կառավարության ձեւավորմանը: Չնայած կառավարության ներկայիս կազմն այդքան էլ չգոհացրեց մարդկանց մեծ մասին, այդուհանդերձ հույսեր են փայփայում, որ կառավարությունում երիտասարդ կադրերի ընդգրկումը կարող է հնարավորություն ստեղծել կառավարման համակարգում առաջ քաշել նոր գաղափարներ: Բացի այդ, մարդիկ դժգոհ էին այն հանգամանքը, որ կառավարության կազմում ընդգրկվել են այնպիսի անձինք, որոնք չեն ծառայել հայոց բանակում:

ԱՀԱ ԱՅՍՊԻՍԻՆ Է «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՄԲ ԾՆՎԱԾ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ-3

Քաղաքագետ, պատմաբան ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆԻ կարծիքով` նոր կառավարության կազմը հիասթափեցնող է. «Հայ ժողովուրդը կառավարության այս նոր կազմի համար չէ ոտքի կանգնել, կառավարության նման կազմը չի կարղ վայելել հանրության հարգանքն ու սերը: Եթե այսպես շարունակվի, ապա Հանրապետական կուսակցությունը կրկին կգա իշխանության, հակառակ դեպքում մեր թշնամին կարող է օգտվել այս հեղհեղուկ իրավիճակից: Կառավարության կազմում չեմ տեսնում փորձառու եւ ոչ կոռումպացված  անձնանց»:

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ փաստեց, որ իր հասկանալով, իրականում  Նիկոլ Փաշինյանը չունի այն մասնագիտական թիմը, որ կարող է գալ, միանգամից նստել աթոռին եւ սկսել կառավարել տնտեսությունը, սոցիալական, առողջապահական ոլորտը եւ այլն. «Մինչդեռ այս ամենը մի ամբողջ օրգանիզմ է, որը պետք է գործի: Դրա համար, իրոք, ճիշտ կլինի, որ նա կադրային ջարդ չաներ, այլ ընտրեր կամ պարտադրեր նրանց, ովքեր աշխատում էին, նոր կարգով ու նոր համակարգով շարունակել աշխատել: Կարծում եմ` պետք է հրավիրել բոլորին եւ ասել, որ խաղի կանոնները փոխված են` ովքեր աշխատում են այս խաղի կանոններով մնում են, ովքեր` ոչ, գնում են: Այս պահին ակնկալիքներից ու սպասելիքներից խոսելը վաղ է»:

Քաղտեխնոլոգ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԸ փաստեց, որ ճիշտ է, կառավարության նոր կազմն ամբողջությամբ գրեթե բաղկացած է երիտասարդներից, բայց այս պահին խոսել ակնկալիքների մասին, ճիշտ չէ. «Երբ 100 օր անց այդ ժամանակ էլ կխոսենք նոր կառավարության արդյունավետության ու սպասումների մասին: Այստեղ խնդիրն այն է, որ կարեւոր չէ նախարարը նոր է նշանակվել, թե հին կադրերից է, կարեւորն այն է, որ նա լավ աշխատի, այստեղ անձերը չեն խնդիրը, այլ աշխատանքի արդյունավետությունը: Օրինակ` նորանշանակ ոստիկանապետի հետ էլ շատ հարցեր առաջացան, կրկնում եմ, սա չէ կարեւորը, այլ այն, թե տվյալ անձը կկարողանա ստեղծված իրավիճակում արդյունավետ աշխատել, թե` ոչ: Այսինքն, այս կառավարությունը կկարողանա իր առջեւ դրված խնդիրները լուծել, թե` ոչ: Չմոռանանք, որ սա ժամանակավոր կառավարություն է եւ այնպես պետք է աշխատի, որ լուծի իր առջեւ դրված որոշակի խնդիրներ, իսկ ավելի մանրամասն կխոսենք 100 օր անց»:

Գործադիրում «Ծառուկյան» դաշինքի լինելը դեռեւս քաղաքական ձեւակերպում չունի

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА