ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ռազմահայրենասիրական դաստիարակությունից հրաժարվել չի՛ կարելի»

16.05.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ռազմահայրենասիրական դաստիարակությունից հրաժարվել չի՛ կարելի»

Դեռեւս մարտին ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ներկայացրեց «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու ՀՀ կառավարության որոշման» նախագիծը, որը միտված էր լրացնելու դպրոցներում արդեն իրականացվող ռազմական դաստիարակության բացերը: Սակայն Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն առաջինը, ինչ ի պաշտոնե արեց, ռազմահայրենասիրական դաստիարակության նախագիծը հետ կանչելն էր: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ հետ:

«Տակավին չենք հասել մեր երազած ափը» . Րաֆֆի Հովհաննիսյան (Տեսանյութ)

- Ընդհանրապես ռազմահայրենասիրական դաստիարակության վերաբերյալ  արծարծումները մեզ մոտ եղել են վաղուց: Մենք պաշտպանության նախարարության եւ Կրթության եւ գիտության նախարարության հետ ուզում էինք իմաստավորել այն ու այնպիսի մոտեցումներ ամրագրել, համաձայն որի, Հայաստանի Հանրապետությունում արդեն մանուկ հասակից երեխաների մոտ հիմք կդրվեր հայրենասիրության ինստիտուտի: Պարզ է, որ ցանկացած հայրենասիրություն, ըստ էության, հետապնդելու է մի նպատակ` անվտանգություն, եւ այդ «ռազմահայրենասիրական դաստիարակություն» բառակապակցությունը պետք է տեղադրվեր այդտեղ: Այս նախագիծը, որը մենք իբր հապշտապ պատրաստել ենք, իրականում այնտեղ բոլոր հարաբերությունները չեն ներառված, այդ կտրվածքով այն ավելի արդիականացնելու, ավելի առարկայական դարձնելու համար որոշվեց եւս մի անդրադարձ կատարել, որի պարագայում կկարողանանք ձեւական դրույթներ ու հարաբերություններ չսարքել:

– Նախագիծը հետ կանչելու նախարարի որոշումից հետո` արձագանքներն այնպիսին էին, որ ոչ թե պատրաստվում են այն լրամշակել ու կատարելագործել, այլ ընդհանրապես հանել օրակարգից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Բոլոր պարագաներում խորհրդակցության, քննարկումների առիթ պետք է հանդիսանա ռազմահայրենասիրական բառի հենց ֆիքսումը` օրենքի տեսանկյունից: Պետք է հասկանանք` կարո՞ղ ենք մենք ընդհանրապես դա անել հանրակրթական, բարձրագույն կրթության, ինչպես նաեւ զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենքներում: Ավելի լավ ընկալելու համար` ասեմ հետեւյալը` օրինակ, վերցնենք «Ընտանեկան բռնության» մասին օրենքը, որի վերաբերյալ, իհարկե, մնում եմ այն կարծիքին, որ մեզ պարտադրեցին, որ այդպիսի օրենք լինի: Ես հասկանում եմ, թե դրա ենթահիմքերը ինչեր են իրենցից ներկայացնում, գոնե հայ արժեհամակարգի հետ կապված այդտեղ բազմաթիվ հարցեր կային, որոնք աննկատ մնացին, մինչդեռ ցանկալի չէին հայ իրականության համար: Մենք ունեինք «Ընտանիքի մասին» օրենսգիրք, «Քրեական օրենսգիրք», Դատավարական եւ այլն, այսինքն` այդ տարբերակները թողած` մենք ընտանեկան բռնություն կոչեցյալը, որն արհեստածին գաղափար էր, բայց քանի որ իմ խորին համոզմամբ` մեզ ստիպում էին, ի վերջո, ընդունեցինք, որպես առանձին օրենք: Եվ սա մոտավորապես նման է դրան, եւ կարող ենք ռազմահայրենասիրական դրվածքը չներկայացնել առանձին օրենքով:

– Իսկ գուցե հիմա էլ ստիպում են, որ հանրապետության երեխաները չստանա՞ն ռազմահայրենասիրական դաստիարակություն...

«Արտահերթ ընտրությունների իրավական ճանապարհ այս պահի դրությամբ չկա»

– Ռազմահայրենասիրական դաստիարակությունից հրաժարվել չի կարելի, որովհետեւ մեր երեխաները փոքր ժամանակից պետք է ամբողջ հոգով, իրենց էությամբ սիրեն հայրենիքը, պատրաստ լինեն պաշտպանել այն: Ես որեւէ մեկին հակված չեմ մեղադրելու, բայց հասկանում եմ, որ մենք ռազմահայրենասիրական դաստիրակաության առումով չենք ունեցել մոտեցում` սկսած մեր ընտանիքներից: Բայց բոլոր դեպքերում ցանկացած պետություն լինում է անվտանգ ու հաջողություն ունենում է այն ժամանակ, երբ տան զավակը փոքր հասակից իր ուղեղում նստեցնում է հայրենիքին սիրելու, հայրենիքին ծառայելու գաղափարը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА