ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նաջարյանը փոշմանել ա՞...

16.05.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Նաջարյանը  փոշմանել ա՞...

Մամուլում օրեր շարունակ լայնորեն շրջանառվում էին լուրեր, թե ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնի համար նոր կառավարությունում քննարկվում է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ թեկնածությունը: Սակայն երեկ Է. Մարուքյանը որոշեց ի վերջո հերքել` ասելով, որ չի հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: Ըստ Մարուքյանի` նման քննարկում չի եղել. «Չգիտեմ` որտեղից էր մամուլում նման նյութ եղել: Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին, եւ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի: Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր: Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»: Հետայսու իշխանական դարձած պատգամավորը վստահեցրեց, որ խմբակցությունում գլխավոր դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել. «Սա խմբակցությունում քննարկելու հարց է: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, կսկսվի պրոցես»:

Վարչապետը խախտեց «Լեզվի մասին» ՀՀ օրենքը

Ի դեպ, երեկ ԱԺ պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով էր եկել ՀՀ գլխավոր դատախազ ԱՐԹՈՒՐ ԴԱՎԹՅԱՆԸ` ներկայացնելու «ՀՀ դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը եւ ի հեճուկս Է. Մարուքյանի, ի լուր լրագրողների նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА