ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

16.05.2018 16:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ

       Հարգելի պարոն ԴԱՎԹՅԱՆ

          Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր 15.05.2018 թվականի ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով քաղաքական կալանավորների հարցին` պաշտոնապես հայտարարեց, որ այն քրեական գործերով, որտեղ չկան զոհեր, տվյալ գործով անցնող և կալանքի տակ գտնվող անձինք ենթակա են ազատ արձակման:

«Բա էդ բացահայտումներն ինչի՞ համար են». Նիկոլ Փաշինյան

          Գտնում եմ, որ ՀՀ Վարչապետի սույն պաշտոնական հայտարարությունն ուղղակի վերաբերելի է այն պետական լիազոր մարմիններին, այդ թվում դատախազությանը, որոնք օրենքի ուժով հսկողություն են իրականացնում նմանօրինակ քրեական գործերի վրա:

          Թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով /Նորք-Մարաշի գործ/ ներկայացնում եմ Արթուր Վարդանյանի շահերը, որը սույն քրեական գործով անցնում է որպես խմբի ղեկավար: Նրան և խմբի մյուս անդամներին մեղադարանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածով /հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ մասնակցելը/, 235 հոդվածով /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը.../, 35-300 հոդվածով /հանցագործություն նախապատրաստելը իշխանությունը յուրացնելը/:

          Մի կողմ թողնելով իմ պաշտպանյալին և մյուսներին առաջադրված մեղադրաքների հիմնավորվածությունը, որը կարծում եմ պատշաճ գնահատականի կարժանանա դատարանի կողմից, շուրջ 2,5 տարի վերջիններս կալանքը կրում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում, փակ ռեժիմի տակ՝ զրկված ազատությունից:

          Ակնհայտ է, որ իմ պաշտպանյալը հանիրավի պատիժը կրում է իր քաղաքական հայացքների և գործունեության համար: Ակնհայտ է, որ այսօր երկրում իրավիճակ է փոխվել համազգային շարժման միջոցով և եթե երկրում իրավիճակը չփոխվեր, վստահ եմ, այս օրերին մասնակից տասնյակներով անձանց վրա քրեական գործեր կհարուցվեին նույն հոդվածներով (հանցավոր համագործակցություն ստեղծել, իշխանությունը յուրացնել և այլն):

          Անկախ նշված քրեական գործի հետագա ընթացքից, որն այս պահին գտնվում է դատական քննության փուլում, կարծում եմ, անհրաժեշտ է սույն գործով կալանքի տակ գտնվող բոլոր անձանց խափանումը փոխել և իրավաչափ եմ տեսնում, որպեսզի մինչ պաշտպանական կողմի միջնորդությունները սույնի հետ կապված, այդ հարցին պետք է անդրադառնա մեղադրաքնի կողմը՝ դատախազը, որովհետև դա է այսօր հասարակության պահանջը, դա է ՀՀ Վարչապետի 15.05.2018 թվականի ելույթի իմաստը, դա է այսօրվա հրամայականը, որը բխում է նոր արժեքներ դավանող ու կրող ՀՀ-ի շահերից:

          Վերոգրյալի հիմքով խնդրում եմ Ձեր հանձնարարականը` թիվ ԵԿԴ/0298/01/16 քրեական գործով կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոց կալանավորումը փոխելու ուղղությամբ միջնորդություններ ներկայացնել դատարանին: Թեպետ ՀՀ քր.դատ.օր-ի 54 հոդվածի ուժով այն չի մտնում դատախազի ուղղակի լիազորությունների մեջ, սակայն նույն հոդվածի ուժով դատախազը կարող է օգտվել սույն օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններից:

Արթուր Բաղդասարյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել Նիկոլ Փաշինյանին, բայց ստացել է կտրուկ մերժում. «Փաստ»

 

Արթուր Վարդանյանի

պաշտպան` փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

16  մայիսի  2018 թ.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА