ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին եւ ռազմական կցորդին

16.05.2018 16:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանորդին եւ ռազմական կցորդին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 15-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանորդ Անդրեյ Իվանովին եւ ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանության  ռազմական եւ ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցեւին:

«Ֆրանկոֆոնիայի միջոցառումները կիրականացվեն պատշաճ մակարդակով».Լ.Մակունցը վստահեցրել է Ջ. Լաքոտին

Անդրեյ Իվանովը շնորհավորել է Դավիթ Տոնոյանին պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ պետական ծառայության մեջ:

ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին կարեւորել է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացրել, որ դրանք այսուհետ եւս շարունակվելու են ընդլայնվել եւ զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Դավիթ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարեւորությունն ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:

Կարծիքներ են փոխանակվել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА