ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հռոմի պապը խիստ անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրության սրումից

16.05.2018 16:04 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հռոմի պապը խիստ անհանգստացած է Մերձավոր Արևելքի իրադրության սրումից

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ անհանգստացած է Պաղեստինի և Իսրայելի միջև հարաբերությունների սրումից՝ կապված Մերձավոր Արևելքում «բռնության նոր ալիքի» ծավալման հետ, նշելով, որ այն երբեք խաղաղություն չի բերի, հայտնում է РИА Новости-ն:

Հռոմի պապը մտադիր է 14 եպիսկոպոսի կարդինալի կոչում շնորհել

«Ես շատ վշտացած և մտահոգված եմ Սուրբ հողում և Մերձավոր Արևելքում լարվածության սրման կապակցությամբ, նաև  բռնության նոր ալիքի պատճառով, որը մեզ շարունակաբար հեռացնում է խաղաղության, երկխոսության և բանակցությունների ուղուց», -հայտարարել է քահանայապետը՝ Սուրբ Պետրոսի հրապարակում հանդես գալով համընդհանուր ունկնդրության ընթացքում:

«Ես իմ խորը ցավն եմ հայտնում զոհվածների ու վիրավորների համար և աղոթքով ու հոգով փարվում նրանց, ովքեր տառապում են: Կրկնում եմ՝ բռնություն գործադրելը երբեք խաղաղության չի բերի: Պատերազմը պատերազմ է ծնում, բռնությունը բռնություն էծնում: Հորդորում եմ բոլոր շահագրգիռ կողմերին՝ վերահաստատել իրենց հանձնառությունները, որպեսզի հաղթեն երկխոսությունը, արդարությունը և խաղաղությունը», - ասել է Ֆրանցիսկոս պապը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА